Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 381-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 42,204 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2021 թվականի ապրիլի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 42,204 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 381-Ա որոշման

 

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցման 2 դահլիճները, հարակից սանհանգույցը և խոհանոցը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման համար։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ oգնության ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Վայրը՝ ՀՀ, ք․Երևան, Քաջազնունու փողոց 12 շենք

Բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $42,204 (քառասուներկու հազար երկու հարյուր չորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հովանու ներքո գործող մարզային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետներ և կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Սկիզբ՝ մայիսի 19, 2021 թ.

Ավարտ՝ օգոստոսի 31, 2021 թ.

9.

Միջոցառումների

նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել կենտրոնի 2 դահլիճները, խոհանոցը և սանհանգույցը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42,204 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Իրականացվելիք շինվերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալները ներկայացված են պայմանագրին կից հավելվածում

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի 31, 2021 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապ- րանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալ-

ները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 42,204 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պայմանագիր կնքված 16.04.2021 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ 06901369) միջև:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ