Գլխավոր տեղեկություն
Համար
N 449-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2021 թվականի N 449-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնված յուրաքանչյուրը 13.513.132,0 դրամ սկզբնական արժեքով թվով 6 և յուրաքանչյուրը 12.329.500,0 դրամ սկզբնական արժեքով թվով 9 2020 թվականի արտադրության «Նիսսան Մինի Բաս» (Nissan mini bus) մակնիշի շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված, 2018 թվականի արտադրության 060 LL 60 պետհամարանիշի «Տոյոտա LC 150 4.0 GAS» մակնիշի JTEBU3FJ005084382 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը, հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների ժամանակ Շուշի քաղաքի մերձակայքում զինված հարձակման ենթարկվելու և ավտոմեքենան Շուշի քաղաքում թողնելու հանգամանքը, դուրս գրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ավտոմեքենայի հաշվառումից հանելու աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Գույքն անհատույց, անժամկետ օգտագործման հանձնելու մասին պայմանագիրը լուծելու, գույք հետ վերցնելու, ամրացնելու և հանձնելու մասին» N 2155-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետում «SC092752» նույնականացման համարը փոխարինել «VF1FSRB1545243160» նույնականացման համարով, իսկ «HB 396439» նույնականացման համարը` «VF1HSRC9N50872332» նույնականացման համարով.

2) 5-րդ կետում «SC054260» նույնականացման համարը փոխարինել «XTA21214071850305» նույնականացման համարով, իսկ «0 դրամ սկզբնական արժեքով» բառերը փոխարինել «3.579.700,0 դրամ սկզբնական արժեքով» բառերով:

             

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

    

01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 1-ի N 449-Ա որոշման

       

Ց Ա Ն Կ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

       

NN

ը/կ

Շտապ օգնության մեքենայի մակնիշը

Նույնականացման համարը

Շտապ օգնության մեքենաների

ընդհանուր թիվը

 

«Նիսսան Մինի Բաս»

(Nissan mini bus)

JN6BE6DS2L9063803

9

 

JN6BE6DS1L9063825

 

JN6BE6DS5L9063763

 

JN6BE6DS1L9063856

 

JN6BE6DS8L9063577

 

JN6BE6DS9L9063748

 

JN6BE6DS2L9063784

 

JN6BE6DS7L9063750

 

JN6BE6DS0L9063752

 

JN6BE6DS2L9063798

6

 

JN6BE6DS6L9063741

 

JN6BE6DS1L9063744

 

JN6BE6DS1L9063839

 

JN6BE6DS4L9063754

 

JN6BE6DSXL9063760

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

 

01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան