Գլխավոր տեղեկություն
Համար
N 443-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2021 թվականի N 443-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (վերջիններիս ընտանիքի անդամներին) օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

4. Հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 1-ի N 443-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակա-րանի մակերեսը (քառ. մ)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը

22.01.2021 թ.

դրությամբ (դրամ)

Սեփակա-նության իրավունքով

կամ ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով տրվող

1.

Պողոսյան Արսեն Արտյոմի

 

 

 

Առաքելովա Աիդա Ջավադի

 

 

 

Պողոսյան Գրետա

Արմենակի

 

 

Պողոսյան Աիդա Արսենի

 

 

 

 

 

Պողոսյան Արմեն Արսենի

 

 

 

 

 

Պողոսյան Դավիթ Արսենի

AS0379276, տրված՝ 26.09.2018 թ.,

003-ի կողմից

 

AR0202145, տրված՝ 24.03.2017 թ.,

003-ի կողմից

 

AH0252490, տրված՝ 15.10.2006 թ.,

003-ի կողմից

 

Ծնվ.՝ 27.02.2008 թ., ծննդյան վկայական՝ ԱԱN211168, տրված՝ 29.02.2008 թ.

 

Ծնվ.՝ 21.01.2011 թ., ծննդյան վկայական՝ ԱԲN116528, տրված՝ 22.01.2011 թ.

 

Ծնվ.՝ 18.02.2018 թ., ծննդյան վկայական՝ ԱԲN615547, տրված՝ 20.02.2018 թ.

ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 2/32 շենք, թիվ 4 բնակարան

/վկայական N05112019-01-0309, տրված՝ 05.11.2019 թ./

/նախկին՝ ք. Երևան, Շիրակի փող.,

2ա շենք, բնակարան 4/

41.3

170,734.2

համատեղ սեփականու-թյան իրավունքով

2.

Հակոբյան Լամարա Վալերիի

 

 

Կարապետյան Հովիկ Գագիկի

AS0672166, տրված՝ 27.06.2019 թ.,

005-ի կողմից

 

AM0808721, տրված՝ 12.07.2012 թ.,

005-ի կողմից

ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 2/32 շենք, թիվ 309 բնակարան /վկայական N05112019-01-0309, տրված՝ 05.11.2019 թ./

/նախկին՝ ք. Երևան, Շիրակի փող., 2ա շենք, բնակարան 309/

16.9

69,864.6

համատեղ սեփականու-թյան իրավունքով

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


01.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ