Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-542-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.05.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.21/29(264) Հոդ.432
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2003 թվականի ապրիլի 11-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 57-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «է» և «թ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

թ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները:».

2) 4-րդ մասը «սեփականության» բառից հետո լրացնել «(այդ թվում` հողի)» բառերով.

3) 6-րդ մասում`

ա) «ա» կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետ`

«ա1) համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը.»,

բ) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և Երևանի խորհուրդը սույն մասում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «բյուջեի ընթացիկ ծախսերը ժամանակին կատարելու նպատակով» բառերը փոխարինել «բյուջեի ծախսերը կատարելու նպատակով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:»:

Հոդված 4. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:»:

Հոդված 5. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-542-Ն



Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան