ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2021 թվականի N 446-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 983-Լ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1039-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 983-Լ որոշման հավելվածի 13-րդ կետը «միջավայր և» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1039-Լ որոշման հավելվածի 7-րդ կետը «էլեկտրոնային եղանակով» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի ապրիլի 16-ը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|