Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 536-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր), Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400-կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) և Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհատվածների վրա առկա՝ սույն որոշման 3-րդ կետում նշված ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների գնման կարիքը։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝

1) Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով.

2) Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահմանի կմ1+300-կմ3+600 (Թալինի բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Էն Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով.

3) Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 26+400-կմ 30+000 (Նոր Կյանք բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները ձեռք բերել «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

4. Սույն որոշման N 7 հավելվածում նշված «Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշման N 7 հավելվածում նշված «Տեխնիկական հսկողության ծառայություններ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 536-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: