Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-520-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.05.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.396
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 հունիսի 2002 թվականի, ՀՕ-359) 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Խնայողական միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձևով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ հոդվածով`

 

«Հոդված 91. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները

 

Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի և գլխավոր ֆինանսական մասնագետի ֆունկցիաների, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. ապրիլի 25
Երևան
ՀՕ-520-Ն