ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 387-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 48-րդ հոդվածները, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1011 «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 11002 «Համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների կողմից սոցիալական աջակցության քաղաքականության իրականացման ապահովում» միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերի յուրաքանչյուր սոցիալական աջակցության տարածքային բաժնի (ՍԱՏԲ) պետի մեկ հաստիքի և մասնագետի մեկ հաստիքի հաշվով ծախսերի տարեկան նորմատիվները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 25-ի N 387-Ն որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ 1011 «ԱՆԱՊԱՀՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 11002 «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ (ՍԱՏԲ) ՊԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՇՎՈՎ ԾԱԽՍԵՐԻ
N N |
Քաղաքապետարանի (համայնքապետարանի) անվանումը |
Պաշտոնի անվանումը |
Տարեկան |
1. |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ-ներ |
պետ |
3,151.6 |
մասնագետ |
1,987.1 | ||
2. |
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի թիվ 1, թիվ 2 ՍԱՏԲ-ներ |
պետ |
3,331.3 |
մասնագետ |
2,311.1 | ||
3. |
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ |
պետ |
3,158.0 |
մասնագետ |
2,141.7 | ||
4. |
Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ |
պետ |
3,199.6 |
մասնագետ |
2,157.9 | ||
5. |
Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ |
պետ |
3,458.4 |
մասնագետ |
2,021.9 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
26.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|