ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2021 թվականի N 355-Ա
«ՄԱԳՆՈԼԻԱ-ԿՈՄՖՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում Բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3274 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «ՄագնոլիաԿոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով ապահովելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակության փոփոխության իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1ին կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Վաճառող |
Կոտայքի մարզի Եղվարդ համայնք |
Գնորդ |
«Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ |
Առարկան |
Բնակելի թաղամասի կառուցման համար հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին |
Պայմանագրի կնքման ժամկետը |
Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով՝ համայնքը ներդրողի հետ կնքում է հողամասի օտարման և գրավի պայմանագիր (վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում) |
Պայմանագրի գինը |
Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով |
Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Ներդրողի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ ծագում է հողամասի օտարման և գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից, և հողամասն անմիջապես գրավադրվում է համայնքի մոտ՝ որպես հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում՝ հողամասը կազատվի սահմանափակումներից հողամասի կադաստրային արժեքը ամբողջությամբ վճարելուց հետո 10-օրյա ժամկետում: |
Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն) |
Գնորդի հաշվին |
Կողմերի պարտավորությունները |
1. Վաճառողը պարտավորվում է՝ 1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածք. 2) իր լիազորությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել բնակելի թաղամասի կառուցման և դրա համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: 2. Գնորդը պարտավորվում է՝ 1) վճարել գույքի դիմաց՝ պայմանագիրը կնքելուց հետո 2 (երկու) տարվա ընթացքում. 2) պայմանագրի պայմաններին համապատասխան՝ վճարել պայմանագրի գինը 150.531.576 (մեկ հարյուր հիսուն միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամի չափով. 3) բնակելի թաղամասի կառուցումը և թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Եթե 5 տարվա ընթացքում կառուցապատումն ամբողջությամբ չի իրականացվում, ապա սահմանվում է տուգանք՝ չկատարված ներդրումների ծավալի 1 (մեկ) տոկոսի չափով: Այն դեպքում, եթե 5 (հինգ) տարվան հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում ներդրումային ծրագիրը չի կատարվում ամբողջությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի գնորդի սեփականության իրավունքը, իսկ եթե հողամասի տարածքում գնորդի կողմից կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ, ապա դրանք սեփականության իրավունքով անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը չի ստանում որևէ փոխհատուցում. 4) հողամասը կարող է օգտագործվել բացառապես սույն որոշմամբ հավանության արժանացած՝ 11 898 319 532 (տասնմեկ միլիարդ ութ հարյուր իննսունութ միլիոն երեք հարյուր տասնինը հազար հինգ հարյուր երեսուներկու) դրամի չափով ներդրումային ծրագրի շրջանակներում՝ բնակելի թաղամասի կառուցման համար. 5) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում. 6) 5 (հինգ) տարվա ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի և (կամ) խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50.000.000 (հիսուն միլիոն) դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը փոխանցել վաճառողին: |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: Այն պարագայում, երբ պայմանագիրը կնքելու օրվանից հետո 2 (երկու) տարվա ընթացքում գնորդը չի սկսում օգտագործել հողամասը նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի գնորդի սեփականության իրավունքը: Այն դեպքում, եթե հողամասի տարածքում գնորդի կողմից կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ, ապա դրանք սեփականության իրավունքով անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը չի ստանում որևէ փոխհատուցում: Գնորդը պատասխանատվություն է կրում՝ 1) պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում. 2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
ՀՀ Կոտայքի մարզ Եղվարդ համայնքի Զովունի գյուղում առկա է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 33,274 քմ մակերեսով չօգտագործվող հողամաս (հողամասի կադաստրային ծածկագիր՝ 07-029-0020-0009. այսուհետ՝ հողամաս), որի նպատակային նշանակությունը սահմանված է որպես բնակավայրեր, իսկ հողատեսքը՝ այլ հողեր, ընդհանուր օգտագործման:
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման համաձայն` hողամասը գտնվում է հողերի տարածագնահատման 7-րդ գոտում, որտեղ 1 քմ-ի կադաստրային արժեքը սահմանված է 4524 դրամ: Միաժամանակ անկախ գնահատողի կողմից տրամադրված գնահատման հաշվետվության համաձայն` hողամասի շուկայական արժեքը գրեթե հավասար է կադաստրային արժեքին:
Հաշվի առնելով, որ hողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ և աղտոտված վիճակում, համայնքային ծրագրերի շրջանակներում hողամասի օգտագործում ծրագրված չէ, ուստի hողամասի լավագույն և արդյունավետ օգտագործման նպատակով` այստեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր և ապահովել բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայություն:
Եղվարդ համայնքը վերը նշված խնդրի լուծմանն ուղղված ներդրումային առաջարկ է ստացել «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ից (այսուհետ՝ ներդրող), որի հիման վրա և առաջարկված չափորոշիչներով, ինչպես նաև հաշվի առնելով ներդրողի կողմից կատարված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները` մշակվել է սույն ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ ներդրումային ծրագիր):
Ներդրումային ծրագրով ներդրողը նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող՝ 33274 քմ մակերեսով 07-029-0020-0009 կադաստրային ծածկագրով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062020-07-0029)՝ պարտավորվելով իրականացնել սույն բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագիրը՝ հետևյալ չափորոշիչներով.
1. տարածքի կառուցապատման մակերեսը նախատեսել մինչև 38%, որը ներառելու է 18 բնակելի և 1 հասարակական շենք՝ հասարակական տարածքներով, որոնք պետք է ապահովեն թաղամասի կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների առկայությունը: Նախնական էսքիզային նախագծով կառուցապատման մակերեսը նախատեսվել է 7860 քմ (23,26%).
2. կառուցվող բնակելի շենքերի հարկայնությունը նախատեսել 8 վերգետնյա հարկ, իսկ հասարակական շենքինը՝ 2 վերգետնյա հարկ.
3. թաղամասի կառուցապատման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 60 445 քմ.
4. թաղամասի կենսապահովման նպատակով պետք է կառուցվեն անհրաժեշտ բոլոր ինժեներական ենթակառուցվածքներն ու հաղորդակցուղիները.
5. պետք է իրականացվեն թաղամասի՝ կառուցապատման ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ խաղահրապարակների կառուցման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, ու պետք է ապահովվեն դրանց հետագա պատշաճ սպասարկումն ու խնամքը: Ընդ որում՝ տարածքի առնվազն 40 %-ը պետք է կազմեն կանաչապատման գոտիները.
6. պետք է ապահովվի թաղամասի հարմարավետ ճանապարհային ենթակառուցվածքի առկայությունը՝ տարածքի առնվազն 17%-ը նախատեսելով ճանապարհների կառուցման համար.
7. թաղամասի կառուցապատման աշխատանքները պետք է մեկնարկեն համապատասխան շինարարության (այդ թվում՝ հողային աշխատանքների և (կամ) քանդման) թույլտվություններ ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Ընդ որում՝ կառուցապատման աշխատանքները կիրականացվեն 5 փուլով՝ յուրաքանչյուր փուլում 3-ից 4-ական շենքի կառուցմամբ.
8. ներդրումային ծրագրի իրականացման նպատակով՝ համայնքը ներդրողի հետ կնքում է հողամասի օտարման և գրավի, ինչպես նաև նվիրատվության պայմանագրեր: Ներդրողի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ ծագում է հողամասի օտարման և գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից, և հողամասն անմիջապես գրավադրվում է համայնքի մոտ՝ որպես հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում՝ հողամասը կազատվի սահմանափակումներից հողամասի կադաստրային արժեքը ամբողջությամբ վճարելուց հետո 10-օրյա ժամկետում.
9. բոլոր բնակարանների ջերմամեկուսացումը համապատասխանելու է A դասի շենքերի պահանջներին, ինչպես նաև տեղադրված են լինելու արևային էլեկտրաէներգիայի կուտակիչներ։
Ներդրումային ծրագրում բերված ցուցանիշները վերջնական կհստակեցվեն անհրաժեշտ տվյալների լրացուցիչ ճշգրտման, ինժեներական ենթակառուցվածքների ու հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրման և կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցման արդյունքում, որոնք սակայն չպետք է հակասեն ներդրումային ծրագրի հիմնական պայմաններին:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ներդրողը պարտավորվում է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի և (կամ) խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50.000.000 (հիսուն միլիոն) դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրել համայնքին։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |