ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 264-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 54-րդ կետով.
«54. Հանրային խորհրդի քարտուղարությունը՝
1) ապահովում է Հանրային խորհրդի գործունեության իրականացումը.
2) իրականացնում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի կողմից կազմակերպվող հանրային լսումների կամ քննարկումների կազմակերպչական աշխատանքները.
3) ապահովում է Հանրային խորհրդի կողմից իրականացվող գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու աշխատանքները.
4) ապահովում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի մասով Հանրային խորհրդի կողմից վերլուծություններ և եզրակացություն տալու աշխատանքները.
5) իրականացնում է հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Հանրային խորհրդի կողմից խորհրդակցություններ կամ քննարկումներ կազմակերպելու աշխատանքները:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|