ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 225-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-ՈՒՄ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,702,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ում մետաղապլաստե պատուհանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
17.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 225-Ա որոշման |
«ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-ՈՒՄ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդասենյակների պայմանների բարելավում, մետաղապլաստե նոր պատուհանների տեղադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում: |
3. |
Բարեգործը |
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ Ուլնեցու 14: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Վանաձոր համայնք: Առողջապահության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,702,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մետաղապլաստե պատուհանների տեղադրում՝ 15.04.2021 թ. – 15.06.2021 թ. 2,702,000 դրամ: |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ընդհանուր 97 քմ (28 հատ) մետաղապլաստե պատուհանների տեղադրում 2,702,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
17.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |