Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2021-27.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 220-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան սուպորտ փրոջեքթ» ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ ֆենիլկետոնուրիա հիվանդություն ունեցող երեխաներին օգնելու նպատակով, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հասցեով ուղարկված ցածր պրոտեինով ալյուրի խառնուրդի (մեկ տեղ՝ 50 արկղ, 293 կգ ընդհանուր քաշով, 670 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 739.4 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


16.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2021, N 250-Ա 27.03.2021, N 220-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան