Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 221-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 1,600,000 եվրո և 8,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առողջություն երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2010 թվականի նոյեմբերի 29-ին կնքված N 029/05/11/2010 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 650,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԱրմենՏել», այսուհետ՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի հունիսի 14-ին կնքված` N 113294886 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 6276081 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 06-1109-51) նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


16.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 221-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Գերմանիայի «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության և «Հայաստանի մանկական ասոցիացիա» ԲՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է Հայաստանի և Արցախի հիվանդ և հաշմանդամ երեխաների առողջության անվճար վերականգնումը, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել

Հայաստանում:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Նախատեսում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպություն, հասցեն՝ Գերմանիա, Օբեռհաուզեն, Լանտեռշթռասե 21,Դինսլակեն

4.

Ծրագրի կատարողը

«Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՀ ք. Երևան, Տիգրան Մեծի 51, Ν62, ՀՎՀՀ՝ 02507911), Գերմանիայի «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության հետ համատեղ

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականցվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի

Հանրապետություններում, բնագավառ՝ առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի թռիչքի 5 տարվա արժեքը գերմանական կողմի ֆինանսավորմամբ 1,400,000 եվրո է, տարեկան՝ 280000 եվրո, որը ինքնաթիռի երկու անգամ վարձակալման ծախսերն է (օգոստոս և փետրվար) ամիսներին, երեխաների հետվիրահատական բուժման համար բերվող դեղամիջոցների և բուժպարագաներ 5 տարվա համար՝ 100,000 եվրո, անհրաժեշտ գույք և մեկ մարդատար ավտոմեքենա 5 տարվա համար՝ 50,000 եվրո, ՀՄԱ-ի վերականգնողական կենտրոնի և ՀՀ հեռավոր մարզերի կլինիկաների համար բուժսարքավորումներ 5 տարվա համար՝ 50,000 եվրո: ՀՄԱ-ի ծախսերը՝ հեռախոսակապի, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման 5 տարվա համար ծախսերը՝ 8,700,000 դրամ:

Բոլոր կազմակերպական ծախսերն իրականացնում է Գերմանիայի

«Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպությունը, բոլոր վիրահատությունները եվրոպական կլինիկաների կողմից իրականացվում են անվճար: Ծախսերը 5 տարվա համար կազմում են 1,600,000 եվրոյին համարժեք դրամ և 8,700,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ-ում և ԼՂՀ-ում գերմանացի բժիշկ մասնագետների կողմից եվրոպական կլինիկաներում բուժման և վիրահատության համար ընտրված հիվանդ և հաշմանդամ երեխաները՝ ըստ մեր բժիշկների կողմից ներկայացրած հիվանդությունների ախտորոշումների: «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների վերականգնողական կենտրոնը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մարտի 15-ից մինչև 2026 թ. մարտի 15-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրն իրականցվում է և բարեգործական է ճանաչվել 1994 թվից, որի արդյունքում վիրահատվել է 199 երեխա ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Յուրաքանչյուր տարվա փետրվար և օգոստոս ամիսներին նախապես ընտրված երեխաները գերմանական կողմից վարձակալված ինքնաթիռով մեկնում են բուժման եվրոպական կլինիկաներ (հայ, վրացի, աղվան, ղրղզ, տաջիկ, ուզբեկ, և ղազախ երեխաներ) և նույն ինքնաթիռով վերադառնում են` արդեն վիրահատված և բուժված: Սա միջազգային ծրագիր է, և յուրաքանչյուր երկրում կազմակերպվում են օդանավի անվճար թռիչքի, վայրէջքի, կայանման և սպասարկման ծառայությունները (բացառությամբ բենզինի լիցքավորման): Հայ և

վրացի երեխաները թռչում են նույն օդանավակայանից, կրկնակի թռիչք-

վայրէջքից խուսափելու համար (դա երեխաները ծանր են տանում), որ կողմի երեխաները թվով քիչ են նրանք մեքենայով գնում են հարևան երկիր, Երևանի օդանավակայանից չթռչելու դեպքում մենք նախօրոք տեղեկացնում ենք ՀՀ կառավարության հումանիտար հանձնաժողովին: Երեխաների թիվը փոփոխական է՝ մինչ 15 երեխա: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծավալը կազմում է 1,600,000 եվրոյին համարժեք դրամ և 8,700,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երեխաներին Գերմանիա բուժման տանող և բերող ինքնաթիռի թռիչքի, վայրէջքի և վերգետնյա ծառայությունների անվճար կազմակերպում՝ բացառությամբ վառելիքի լիցքավորումը, որը գերմանական կողմի հաշվին է: Գերմանացի բժիշկների և «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալի» աշխատակիցների աշխատանքները ՀՀ-ում կազմակերպելու համար գերմանական կողմից ուղարկվող երեխաների հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ դեղորայքի և բուժպարագաների 5 տարվա համար՝ 100000 եվրոյին համարժեք դրամ, անհրաժեշտ գույքի և մեկ մարդատար ավտոմեքենա 5 տարվա համար՝ 50,000 եվրոյին համարժեք դրամ, կահույքի և հումանիտար օգնության բեռների (բուժսարքավորումներ և բուժպարագաներ) 5 տարվա համար՝ 50,000 եվրոյին համարժեք դրամ, որոնք նախատեսվում են ՀՀ հեռավոր շրջանների կլինիկաներին անհատույց տրամադրելու համար:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հեռախոսակապ 5 տարվա համար՝ 1,750,000 դրամ, «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից կապի համար՝ 650,000 դրամ 5 տարվա համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման 5 տարվա համար՝ 1,800,000 դրամ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնական գազի մատակարարման 5 տարվա համար՝ 4,200,000 դրամ և

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար՝ 5 տարին 300,000 դրամ: Ընդհանուր կազմակերպական ծախսերը 5 տարվա համար՝ 8,700,000 դրամ, տարեկան՝ 1,740,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հեռախոսակապ՝ 5 տարվա համար 1,750,000 դրամ, «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից կապի համար՝ 650,000 դրամ 5 տարվա համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման 5 տարվա համար՝ 1,800,000 դրամ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնական գազի մատակարարման 5 տարվա համար՝ 4,200,000 դրամ և

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար՝ 5 տարին 300,000 դրամ: Ընդհանուր կազմակերպական ծախսերը 5 տարվա համար՝ 8,700,000 դրամ, տարեկան՝ 1,740,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսված է համագործակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների առողջապահության նախարարությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


16.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ