ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1891-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը՝
1. Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 12-ի N 1891-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Դանիելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ղազարյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Խ. Գասպարյան |
- Կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ |
Հ. Դավթյան |
- Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ |
Ա. Մուրադյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Տ. Մնացականյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կարգավիճակ չունեցող շենքերի և շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի ուսումնասիրման և փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ: |
(հավելվածը փոփ. 09.03.21 N 219-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |