Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-53-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (26.01.2004-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.30
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 2-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (գույքահարկի և հողի հարկի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաև սահմանված կարգով դիմել հարկային, մաքսային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես` ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները «հարկ վճարողների», «հարկ վճարողից», «հարկ վճարողի» և «հարկ վճարողներից» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «(հարկային գործակալների)», «(հարկային գործակալից)», «(հարկային գործակալի)» և «(հարկային գործակալներից)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են երեք օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը և դրանց շահագործման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածը «հարկ վճարողների խմբի» բառերից հետո լրացնել «և հարկային գործակալների» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-53-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան