Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-52-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2004-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.29
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետում «տրվող օգնության գումարները» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)` հայաստանյան աղբյուրներից ստացված պասսիվ» բառերը փոխարինել «հայաստանյան աղբյուրներից ստացված այլ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը 31-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 311-րդ հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 311. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում` նաև օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:

2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը` սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում «ամփոփ հաշվարկ` անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված» բառերը փոխարինել «հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 38-րդ հոդվածում`

 

ա) 2-րդ մասը «հարկային գործակալը» բառերից հետո լրացնել «, այդ թվում` նաև օրենքի 20 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում» բառերով.

բ) 4-րդ մասում «5000» թիվը փոխարինել «25000» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-52-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան