ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 198-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով` հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին` անհատույց բաշխելու նպատակով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 220 տեղ, 2,180 կգ ընդհանուր քաշով, 7,139 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 979 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելված 1-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն)
2) ԱՄՆ-ի «Global Education and research alliance» («Գլոբալ կրթության և հետազոտությունների դաշինք») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 217 տեղ, 3,037 կգ ընդհանուր քաշով, 12,672 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1,822 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, ցանկը՝ համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն):
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված 1 ՀՀ փոխվարչապետի N 198-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ 1
Անվանում Ծագման երկիրը ԱՄՆ |
Քանակ |
Չափման միավոր |
Ընդամենը |
Արժեք |
Առաջին բուժօգնության պարագաներ |
105 |
Տուփ |
797կգ |
5,935 |
Մեծահասակի օգտագործված հագուստ |
112 |
Տուփ |
2,240կգ |
4,915 |
Ընդհանուր քանակ |
217 |
Տուփ |
3,037 կգ |
10,850 |
Բեռնափոխադրման արժեք |
|
|
|
1,822 |
Ընդհանուր արժեք |
|
|
|
12,672 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված 2 ՀՀ փոխվարչապետի N 198-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ 2
Անվանում Ծագման երկիրը ԱՄՆ |
Քանակ |
Չափման |
Ընդամենը |
Արժեք |
Հաշմանդամի անվասայլակ |
1 |
Հատ |
18 |
65 |
Առաջին բուժօգնության պարագաներ |
215 |
Տուփ |
2,102 |
5,935 |
Մեծահասակի օգտագործված հագուստ |
4 |
Տուփ |
60 |
160 |
Ընդհանուր քանակ |
220 |
Տուփ |
2,180 |
6,160 |
Բեռնափոխադրման արժեք |
|
|
|
979 |
Ընդհանուր արժեք |
|
|
|
7,139 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |