Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

N 194-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,048,187,650 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2021 թվականի փետրվարի 9-ին կնքված N ՀՀ/ԳԲՏ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում մանկապարտեզով բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,048,187,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 194-Ա որոշման

      

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

  

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է կառուցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի

«Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիր և անհատույց հիմունքներով տրամադրել բնակարանները Գյումրի քաղաքի տնակներում ապրող հաշմանդամություն ունեցող, բազմազավակ,

ինչպես նաև սոցիալապես անապահով 40 ընտանիքներին

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից

հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝

02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի քաղաք, բնագավառը՝ քաղաքաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,048,187,650 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրի քաղաքի հաշմանդամություն ունեցող, բազմազավակ, ինչպես նաև սոցիալապես անապահով

40 ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մարտի 15-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիր։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մարտի 15-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։ Ընդհանուր արժեքը՝ 1,048,187,650 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապ- րանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալ- ները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցում ՝ 1,048,187,650 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

  

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ