ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 185-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Նիդերլանդների թեմի միջոցով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղղարկված բեռի (21 տեղ, 6,960 կգ ընդհանուր քաշով, 369 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,464 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ու Արցախի կարիքավոր բնակիչներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 185-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
1. |
HP ստացիոնար նոր համակարգիչ |
հատ |
76 |
2. |
Դյուրակիր նոր համակարգիչներ |
հատ |
36 |
3. |
Անվասայլակ |
հատ |
50 |
4. |
Քայլակ |
հատ |
27 |
5. |
Հենակներ |
հատ |
30 |
6. |
Քնապարկ |
հատ |
30 |
7. |
Վրան |
հատ |
35 |
8. |
Առաջին օգնության բժշկական տուփեր |
հատ |
55 |
9. |
Բարձ |
հատ |
20 |
10. |
Լապտերներ |
հատ |
100 |
11. |
Տարբեր նոր հագուստ |
հատ |
87 |
12. |
Տարբեր նոր հագուստ |
հատ |
12 |
13. |
Ծածկոց |
հատ |
28 |
14. |
Տակդիրներ |
հատ |
12 |
15. |
Քայլակի մասեր |
հատ |
1 |
16. |
Վերմակներ |
հատ |
4 |
17. |
Տարբեր կոշիկներ |
հատ |
4 |
18. |
Ներքնակներ |
հատ |
85 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2021, N 992-Ա | 11.12.2021, N 185-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|