Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 189-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,729,136.40 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2021 թվականի փետրվարի 18-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի միջնակարգ դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,012,928.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2021 թվականի փետրվարի 18-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,361,228.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2021 թվականի փետրվարի 18-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,354,978.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 189-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի համայնքային կենտրոնի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ON

GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից

հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,729,136.4 դրամ, որից Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ 3,012,928․80 դրամ, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի համայնքային կենտրոն՝ 1,361,228․80 դրամ և Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոն 1,354,978․80 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր համայնքային կենտրոն և Հայաստանի Հանրապետության

Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. մարտի 22-ից մինչև 2021 թ. հունիսի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի համայնքային կենտրոնի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. մարտի 22-ից մինչև 2021 թ. հունիսի 15-ը։ Արժեքը՝ 5,729,136.40 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 5,729,136.40 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան