ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 189-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,729,136.40 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2021 թվականի փետրվարի 18-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի միջնակարգ դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,012,928.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2021 թվականի փետրվարի 18-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,361,228.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2021 թվականի փետրվարի 18-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Դիտավան համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,354,978.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 189-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի համայնքային կենտրոնի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,729,136.4 դրամ, որից Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ 3,012,928․80 դրամ, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի համայնքային կենտրոն՝ 1,361,228․80 դրամ և Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոն 1,354,978․80 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր համայնքային կենտրոն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. մարտի 22-ից մինչև 2021 թ. հունիսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի համայնքային կենտրոնի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի համայնքային կենտրոնի տանիքներին այլընտրանքային արևային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. մարտի 22-ից մինչև 2021 թ. հունիսի 15-ը։ Արժեքը՝ 5,729,136.40 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այլընտրանքային /ON GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 5,729,136.40 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |