ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2021 թվականի N 322-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման hավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշմամբ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների և պետական մարմինների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Միջոցառումների իրականացման համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
3. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի և պետական յուրաքանչյուր մարմին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկատվություն՝ սույն որոշմամբ հաստատված, իր կողմից իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ամփոփում և այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N 322-Լ որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1408-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Արդյունքը |
Պատասխանատուն |
Համակատարողները |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում հսկողական և վերահսկողական գործառույթների իրականացում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով | ||||||
1.1. |
ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների և պետական մարմինների հսկողական և վերահսկողական գործառույթների հստակեցման առնչությամբ հարցաթերթիկի մշակում, նշված հարցաթերթիկի հիման վրա ՀՀ պետական կառավարման մարմիններից հայցվող տեղեկատվության ստացում և գործառույթների վերաբաշխման վերաբերյալ տեղեկատվության ամփոփում և ներկայացում |
30.06.2021 թ. |
Ամփոփ տեղեկատվության տրամադրում ՀՀ փոխվարչապետի գրասենյակ և ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
1.2. |
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման նպատակով էտալոնային մոդելի ընտրության համար միջազգային փորձի ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի ընտրություն |
31.07.2021 թ. |
«Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
1.3. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի հիման վրա պետական սահմանի անցման կետերում հսկողական և վերահսկողական գործառույթների վերաբաշխման նպատակով իրավական ակտերի ուսումնասիրություն և համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում |
31.08.2021 թ. |
Համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու առնչությամբ նախագծերի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատազմ |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (յուրաքանչյուրն իր գործառույթներին առնչվող իրավական ակտերում իրականացնում է փոփոխություններ և լրացումներ) |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
1.3.1. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի հիման վրա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում հսկողական և վերահսկողական գործառույթների վերաբաշխման նպատակով իրավական ակտերի ուսումնասիրություն և համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում |
30.12.2022 թ. |
Համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու առնչությամբ նախագծերի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատազմ |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (յուրաքանչյուրն իր գործառույթներին առնչվող իրավական ակտերում իրականացնում է փոփոխություններ և լրացումներ) |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
1.4. |
ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական գործառույթների միասնական աշխատակարգի սահմանում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով |
31.08.2021 թ. |
Համապատասխան իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
1.5. |
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունների սահմանում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով |
31.08.2021 թ. |
Համապատասխան իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
1.6. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի հիման վրա ՀՀ պետական սահմանի անցման կետերից մեկում փորձնական ծրագրի իրականացում որոշակի ժամանակահատվածում |
30.12.2021 թ. |
Փորձնական ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.6.1. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի հիման վրա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններից մեկում փորձնական ծրագրի իրականացում որոշակի ժամանակահատվածում |
30.12.2022 թ. |
Փորձնական ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.7. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա ըստ անհրաժեշտության նկատառումների և առաջարկների ներկայացում |
30.12.2022 թ. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալո- նային մոդելի փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա առաջարկու- թյունների ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
1.8. |
Ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի կիրառում ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում և ԱՏԳ սպասարկման կենտրոններում |
30.12.2022 թ. |
ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում և ԱՏԳ սպասարկման կենտրոններում ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի կիրառման վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.9. |
ՀՀ պետական սահմանի բոլոր անցման կետերի համար անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների բացթողնման տեխնոլոգիական սխեմաների և սահմանահատման ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում և ներկայացում հաստատման |
30.12.2021 թ. |
ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2. «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի արդիականացում | ||||||
2.1. |
ՀՀ պետական սահմանի անցման կետերում գործող այլ համակարգերի (կշեռքների կենտրոնացված համակարգ, ռենտգեն սկանավորող սարքերի համակարգ և այլն) ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգին |
30.12.2022 թ. |
ՀՀ պետական սահմանի անցման կետերում գործող այլ համակարգերը (կշեռքների կենտրոնացված համակարգ, ռենտգեն սկանավորող սարքերի համակարգ և այլն) ինտեգրվել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
2.2. |
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի ընդլայնման և կայուն շահագործումն ապահովելու նպատակով ծախսերի և արդյունավետության, գործառնական ռիսկերի գնահատում |
30.12.2022 թ. |
Մշտադիտարկման իրականացում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
Ֆինանսավորում չի պահանջվում։ | |
2.3. |
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի ընդլայնման և ամբողջական շահագործման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերում |
30.12.2021 թ. |
Ձեռք բերված տեխնիկական միջոցներ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
2.4. |
ՀՀ պետական սահմանի անցման կետերում ներգրավված մարմինների տեղեկատվական համակարգերի և շտեմարանների ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի շրջանակներում փոխկապակցված և/կամ իրար հաջորդող գործընթացները սահուն (անընդհատ) իրականացնելու նպատակով |
30.12.2022 թ. |
Ինտեգրված համակարգեր |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.5. |
Բեռնափոխադրումների վճարման էլեկտրոնային համակարգի ներդրում |
30.12.2021 թ. |
Ներդրված համակարգ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.6. |
Տրանսպորտային ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ներդրում |
30.12.2022 թ. |
Ներդրված համակարգ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
2.7. |
Ինքնաուսուցանվող (machine-learning), արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների և գործիքակազմի կիրառում «Ռիսկերի կառավարում» համակարգում |
30.12.2022 թ. |
Համապատասխան գործիքակազմի առկայություն և կիրառում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
2.8. |
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոմատ արգելադրման գործիքակազմի հնարավորությունների ընդլայնում «Ռիսկերի կառավարում» համակարգում |
30.12.2022 թ. |
ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոմատ արգելադրման գործիքակազմով համալրված «Ռիսկերի կառավարում» համակարգ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.9. |
Մեծ ծավալի տվյալների (Big Data) կառուցվածքով տվյալների շտեմարանների մշակման տեխնոլոգիայի և գործիքակազմի ներդրում «Ռիսկերի կառավարում» համակարգ |
30.12.2022 թ. |
Ներդրված համակարգ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
2.10. |
«Ռիսկերի կառավարում» համակարգի ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի այլ բաղադրիչների և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավտոմատ արգելադրման համակարգի հետ |
30.12.2022 թ. |
Ինտեգրված համակարգեր |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
3. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման համար համակարգերի ներդրում | ||||||
3.1. |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման 2-րդ հավելվածով սահմանված պետական կառավարման համակարգի, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպմանն ուղղված աշխատանքներ |
31.05.2022 թ. |
Արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացում էլեկտրոնային համակարգի միջոցով |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման 2-րդ հավելվածում ընդգրկված պետական կառավարման համակարգի մարմինները, պետական մարմինները և կազմակերպությունները |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2. |
Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների հետ ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրում |
30.12.2022 թ. |
Ներդրված համակարգ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
||
4. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար կարողությունների զարգացում, շինարարական աշխատանքների և ծառայությունների իրականացում | ||||||
4.1. |
Առկա ցանցային, սերվերային և պահոցային ենթակառուցվածքների վերազինում |
30.12.2021 թ. |
Վերազինված ենթակառուցվածք |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ | |
4.2. |
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման և շահագործման համար պետական սահմանի անցման կետերում գործող մարմինների ստորաբաժանումների անհրաժեշտ տեխնիկական և հատուկ (մասնագիտացված) սարքավորումների թարմացում |
30.12.2022 թ. |
Ներկայացված տեխնիկական բնութագրերին բավարարող անհրաժեշտ տեխնիկական և հատուկ (մասնագիտացված) սարքավորումներ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.3. |
Արդիականացնել և վերակառուցել ՀՀ պետական սահմանի «Այրում» անցման կետը |
30.12.2022 թ. |
Նոր և արդիական անցակետ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ ոստիկանություն |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.4. |
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծման և կառուցման աշխատանքների իրականացում և ավարտ |
30.12.2022 թ. |
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող ՍադախլոԲագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծման և կառուցման աշխատանքների ավարտ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ (համաձայնությամբ) |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե |
ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով հատկացված վարկային միջոցներ և Հայաստանի Հանրապետության համաֆինանսա- վորում |
4.5. |
ՀՀ պետական սահմանի անցման կետերում գործող մարմինների աշխատակիցների համար ուսուցման և կանոնավոր վերապատրաստման ուսումնական ծրագրերի մշակում` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի առանձնահատկություններին վերաբերող թեմաներ |
30.12.2022 թ. |
Աշխատակիցների 80 տոկոսի վերապատրաստում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.6. |
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություններ և այդ նպատակով արտասահմանյան երկրներ ուսուցողական այցերի կազմակերպում |
30.12.2022 թ. |
Աշխատակիցների արտասահմանյան երկրներ ուսուցողական այցերի կազմակերպում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2023, N 145-Լ | 10.02.2023, N 322-Լ | |
02.09.2021, N 1414-Լ | 04.09.2021, N 322-Լ | |
27.05.2021, N 859-Լ | 28.05.2021, N 322-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|