ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 314-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 314-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1. |
5205 |
100% բամբակե թել՝ 714.29 դեցիտեքսից պակաս, բայց 232.56 դեցիտեքսից ոչ պակաս խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց ոչ ավելի 43 համարից) |
կգ |
2 150 000 |
2 530 550 000 |
2. |
5205 |
100% բամբակե մանվածք՝ 714.29 դեցիտեքս կամ ավելի խտությամբ (14 մետրական համարից ոչ բարձր) |
կգ |
50 000 |
58,850,000 |
3. |
3404 |
Մոմանյութ տեքստիլ արտադրության մեջ օգտագործելու համար |
կգ |
6 000 |
9 630 000 |
4. |
5401 |
Մանվածք արհեստական թելերից |
կգ |
50 000 |
146 536 500 |
5. |
5402 |
Մանվածք՝ պոլիեսթերային |
կգ |
50 000 |
53 500 000 |
6. |
5807 |
Պիտակներ գործած մակագրություններով |
կգ |
4 500 |
299 600 000 |
7. |
3920 |
Պլաստիկ ժապավեն պիտակների տպագրման համար |
կգ |
1 400 |
8 025 000 |
8. |
3207 |
Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար |
կգ |
160 |
6 420 000 |
9. |
3910 |
Սիլիկոն սկզբնային ձևով՝ տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող |
կգ |
45 000 |
62 862 500 |
10. |
3403 |
Քսանյութ տեքստիլ սարքավորումների համար |
կգ |
1 800 |
23 540 000 |
11. |
3403 |
Փափկեցնող նյութ՝ տեքստիլի մշակման համար |
կգ |
56 580 |
74 951 895 |
12. |
3402 |
Մակերևութաակտիվ օրգանական նյութեր՝ |
կգ |
51 660 |
53 894 295 |
13. |
2918 |
բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ |
կգ |
44 280 |
47 379 600 |
14. |
3402 |
վաճառքի համար՝ ԱՅԼ |
կգ |
81 180 |
84 691 035 |
15. |
3507 |
Կիտրոնաթթու |
կգ |
22 140 |
29 612 250 |
16. |
3809 |
ԱՅԼ մակերևութաակտիվ նյութեր |
կգ |
59 040 |
63 172 800 |
17. |
3824 |
Ներկանյութերը ֆիքսելու միջոցներ մանածագործական ոլորտում օգտագործելու համար |
կգ |
7 380 |
6 080 382 |
18. |
2501 |
Ակրիլային պոլիմեր |
կգ |
258 300 |
9 673 335 |
19. |
2915 |
Դիրտի առաջացումն արգելակող նյութ |
կգ |
57 500 |
31 720 642 |
20. |
2847 |
Աղ՝ արդյունաբերական նպատակների համար |
կգ |
111 000 |
40,864,905 |
21. |
2815 |
Ջրածնի պերօքսիդ |
կգ |
66 400 |
16,345,962 |
22. |
2831 |
Նատրիումի հիդրօքսիդ պինդ վիճակում |
կգ |
55 350 |
91 501 853 |
23. |
2833 |
Ծծմբաթթու |
կգ |
2 150 000 |
151 022 475 |
24. |
3204 |
Ներկանյութ |
կգ |
15 130 |
105 222 000 |
Ընդամենը |
4 005 647 429 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
09.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|