Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 314-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


09.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մարտի 4-ի N 314-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի

միավորը

Քանակը

Արժեքը

(դրամ)

1.

5205

100% բամբակե թել՝ 714.29 դեցիտեքսից պակաս, բայց 232.56 դեցիտեքսից ոչ պակաս խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց ոչ ավելի 43 համարից)

կգ

2 150 000

2 530 550 000

2.

5205

100% բամբակե մանվածք՝ 714.29 դեցիտեքս կամ ավելի խտությամբ (14 մետրական համարից ոչ բարձր)

կգ

50 000

58,850,000

3.

3404

Մոմանյութ տեքստիլ արտադրության մեջ օգտագործելու համար

կգ

6 000

9 630 000

4.

5401

Մանվածք արհեստական թելերից

կգ

50 000

146 536 500

5.

5402

Մանվածք՝ պոլիեսթերային

կգ

50 000

53 500 000

6.

5807

Պիտակներ գործած մակագրություններով

կգ

4 500

299 600 000

7.

3920

Պլաստիկ ժապավեն պիտակների տպագրման համար

կգ

1 400

8 025 000

8.

3207

Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար

կգ

160

6 420 000

9.

3910

Սիլիկոն սկզբնային ձևով՝ տեքստիլ արտադրության մեջ

օգտագործվող

կգ

45 000

62 862 500

10.

3403

Քսանյութ տեքստիլ սարքավորումների համար

կգ

1 800

23 540 000

11.

3403

Փափկեցնող նյութ՝ տեքստիլի մշակման համար

կգ

56 580

74 951 895

12.

3402

Մակերևութաակտիվ օրգանական նյութեր՝

կգ

51 660

53 894 295

13.

2918

բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ

կգ

44 280

47 379 600

14.

3402

վաճառքի համար՝ ԱՅԼ

կգ

81 180

84 691 035

15.

3507

Կիտրոնաթթու

կգ

22 140

29 612 250

16.

3809

ԱՅԼ մակերևութաակտիվ նյութեր

կգ

59 040

63 172 800

17.

3824

Ներկանյութերը ֆիքսելու միջոցներ մանածագործական ոլորտում օգտագործելու համար

կգ

7 380

6 080 382

18.

2501

Ակրիլային պոլիմեր

կգ

258 300

9 673 335

19.

2915

Դիրտի առաջացումն արգելակող նյութ

կգ

57 500

31 720 642

20.

2847

Աղ՝ արդյունաբերական նպատակների համար

կգ

111 000

40,864,905

21.

2815

Ջրածնի պերօքսիդ

կգ

66 400

16,345,962

22.

2831

Նատրիումի հիդրօքսիդ պինդ վիճակում

կգ

55 350

91 501 853

23.

2833

Ծծմբաթթու

կգ

2 150 000

151 022 475

24.

3204

Ներկանյութ

կգ

15 130

105 222 000

Ընդամենը

4 005 647 429

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


09.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ