Գլխավոր տեղեկություն
Համար
N 307-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 307-Ա

 

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԱԿԻ ՏԵՂԱՄԱՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասը, 16-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387 որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության 66,388.8 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղամաս 1) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (20 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 13,115.0 դրամ անվանական արժեքով) ներկայացնել մասնավորեցման՝ դասական աճուրդով:

2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ գնահատված արժեքը և աճուրդի մեկնարկային գինը 63,676.4 հազ. դրամ:

3. Ընկերության գնահատված պարտավորությունները կազմել են 2,712.4 հազ. դրամ, այդ թվում՝

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 702.9 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 557.2 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) շահութաբաժնի գծով՝ 466.8 հազ. դրամ, որը ենթակա է վճարման մասնավորեցման պայմանագիրը կնքելուց 1 ամսվա ընթացքում (շահութաբաժնի գծով պարտավորությունները 2020 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմում են 524.4 հազ. դրամ).

4) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 985.5 հազ. դրամ:

4. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 63,676.4 հազ. դրամ գնահատված արժեքով մասնավորեցումն աճուրդով չկայանալու դեպքում 15 օր հետո ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման երկրորդ դասական աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 47,757.3 հազ. դրամ.

3) ընկերության պետական բաժնետոմսերի գնահատված արժեքի 75 տոկոսով՝ 47,757.3 հազ. դրամ արժեքով մասնավորեցումն աճուրդով չկայանալու դեպքում 15 օր հետո ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման երրորդ դասական աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 50 տոկոսը՝ 31,838.2 հազ. դրամ.

4) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ՝ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

5) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 312.425 հազ. դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,

բ. բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում։

5. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով՝ մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ