Գլխավոր տեղեկություն
Համար
N 292-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2021 թվականի N 292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածի՝

ա․ 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը «և ավելի համաֆինանսավորվող հայտերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման հայտերի)» բառերով,

բ․ 4-րդ կետը «ձևերին համապատասխան» բառերից հետո լրացնել «ու ըստ անհրաժեշտության ոլորտային լրացուցիչ պայմանների ներառմամբ» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«2021 թվականին սուբվենցիայի հայտը տեխնիկական բնութագրերի հետ միասին ներկայացվում են համապատասխան մարզպետարան՝ մինչև 2021 թվականի մարտի 10-ը։»,

գ․ 5-րդ կետը «փետրվարի 5-ը» բառերից հետո լրացնել «, իսկ 2021 թվականին՝ մինչև մարտի 15-ը» բառերով,

դ․ 10-րդ կետում «2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2020 թվականի մայիսի 26-ը» բառերը փոխարինել «2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2021 թվականի հունիսի 5-ը» բառերով,

ե․ 11-րդ կետում «իսկ 2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2020 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «իսկ 2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 10-ը:» բառերով,

զ․ 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ավագանու որոշումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն համայնքների, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավագանի չի ձևավորվել։» բառերով,

է․ 17-րդ կետում «2020 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2020 թվականի հուլիսի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը» բառերով,

ը․ ուժը կորցրած ճանաչել 22․1-ին, 22․2-րդ և 22․3-րդ կետերը,

թ. 24-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ծրագրի ոլորտը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող

սուբվենցիայի չափաբաժինը, տոկոս

 

մայրաքաղաքից մինչև 60 կմ հեռավորություն ունեցող բնակավայր

մայրաքաղաքից 60 կմ-ից ավելի և մարզկենտրոնից մինչև 30 կմ հեռավորություն

ունեցող բնակավայր

մայրաքաղաքից 100 կմ-ից ավելի հեռավորություն ունեցող բնակավայր

սահմանամերձ և (կամ) բարձր լեռնային բնակավայր

Խմելու ջրամատակարարման,

ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում

55

60

65

70

Ոռոգման համակարգի

կառուցում/նորոգում

55

60

65

70

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ,

խճապատմամբ

55

60

65

70

Փողոցային լուսավորության

համակարգի կառուցում/նորոգում

50

55

60

65

Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային

կայանների տեղադրում

50

55

60

65

Բնակավայրերի գազաֆիկացում

50

55

60

65

Մանկապարտեզների կառուցում,

վերակառուցում/նորոգում

50

55

60

65

Մեքենասարքավորումների,

տեխնիկայի և գույքի ձեռքբերում

40

45

50

55

Աղբավայրերի բարեկարգում կամ փակում

40

45

50

55

Համայնքների գլխավոր

հատակագծերի մշակում

40

45

50

55

Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և

այլն) կառուցում/վերանորոգում

35

40

45

50

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ

30

35

40

45

Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում

30

35

40

45

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող

միջոցառումների կիրառում

30

35

40

45

»,

 

ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24․2-րդ կետով.

«24․2 Համայնքների գլխավոր հատակագիծ չունեցող համայնքների դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը նվազում է 5 տոկոսով, բացառությամբ այն համայնքների, որոնք ընթացիկ տարում ներկայացրել են գլխավոր հատակագծի մշակման սուբվենցիոն հայտ, ինչպես նաև այն համայնքների, որոնց գլխավոր հատակագծերը նախատեսվում է մշակել ընթացիկ տարում այլ ծրագրերի շրջանակներում։».

2) որոշման N 3 հավելվածի՝

ա․ «Սահմանամերձ, բարձր լեռնային համայնք/ բնակավայրի» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․

 

«
Համայնքի գլխավոր հատակագծի առկայություն Այո/ ոչ,
Այո-ի դեպքում նշել հաստատման ամսաթիվը
»,

 

բ․ «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» սյունակում «(այդ թվում` շինարարական աշխատանքների, ասֆալտապատման, խողովակների, հաղորդալարերի, լուսատուների (ԼԵԴ), նկարագրություններն ու ծավալները (չափերը)» բառերը փոխարինել «(այդ թվում` շինարարական աշխատանքների ծավալները, կառուցվող և նորոգվող փողոցների ու մայթերի երկարություններն ու մակերեսները, ջրամատակարարման, կոյուղու, ոռոգման և գազի խողովակների երկարությունները և նկարագրությունները, լուսավորության հաղորդալարերի երկարությունները, հենասյուների քանակը, լուսատուների (ԼԵԴ) նկարագրությունները» բառերով,

գ․ «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» սյունակում «ասֆալտապատման» բառը փոխարինել «փողոցների կառուցման և նորոգման» բառերով,

դ․ «Ծրագրի ընդհանուր բյուջեն» սյունակը «......... դրամ (100%),» բառերից հետո լրացնել «Մինչև ընթացիկ տարվա վերջ չավարտվող ծրագրերի դեպքում՝ հստակ առանձնացնել ընթացիկ տարվա ծախսերը և հաջորդ տարվա ծախսերը» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի՝

ա․ «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Մարզպետարանն իրականացնում է յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի մասով համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերի հավաքագրում և մշտադիտարկում»,

բ․ «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 4-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,

գ․ «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 13-րդ կետը «արձանագրությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան