Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 198-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 198-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Մելքոմ Մելքոմյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սաթյան - «Հայաստանի կոմպոզիտորների միություն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ)
Ն. Ղալումյան - Մ. Աբրահամյանի ընտանիքի անդամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ