Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 164-Ա

 

«ՍՊԻՏԱԿ-ՖԵՐՄԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից` 69,183,720 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06804407) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2021 թվականի փետրվարի 03-ին կնքված՝ N ՍՖ 01/02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 69,183,720 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 164-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրով նախատեսված է տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ և Չարենցավան համայնքներում, որտեղ բնակվում են մեծ թվով Արցախից տեղահանված ընտանիքներ։ Միջոցառումների իրականացման արդյունքում, համայնքները կտնտեսեն գումարներ

իրենց էներգետիկ ծախսերից, որը կուղղեն այդ ընտանիքներին աջակցելու նպատակին։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություն-ներից:

3.

Բարեգործը

Մակի Զարգացման Ծրագիր, Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիր (ՀՀ, Երևան, Ադամյան 14, ՀՎՀՀ՝ 02522088)

4.

Ծրագիրը կատարողը

«Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպություն (հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Ալ. Մանուկյան 5/1, ՀՎՀՀ՝ 06804407)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ և Չարենցավան համայնքներում, սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

69,183,720 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ և Չարենցավան համայնքները։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 2021 թվականի մարտի 5-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

2021 թվականի մարտի 5-ից մինչև 2021 թվականի մայիսի 5-ը կատարել ընդհանուր 280 ԿՎտ դրվածքային հզորության, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ՝ ընդհանուր 69,183,720 ՀՀ դրամ արժողությամբ: Մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը իրականացնել մոնիտորինգ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվելու հետևյալ ծառայությունները․

• 70 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի համայնքապետարանի տանիքին, արժեքը՝ 17,192,290 ՀՀ դրամ։

• 30 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի թիվ 1 մանկապարտեզի տանիքին, արժեքը՝ 7,307,400 ՀՀ դրամ։

• 24 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի համայնքապետարանի տանիքին, արժեքը՝ 5,802,760 ՀՀ դրամ։

• 16 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի թիվ 2 մանկապարտեզի տանիքին, արժեքը՝ 3,969,540 ՀՀ դրամ։

• 20 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 16 նախաուսումնական հաստատության տանիքին, արժեքը՝ 4,904,750 ՀՀ դրամ։

• 20 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 12 նախաուսումնական հաստատության տանիքին, արժեքը՝ 5,077,720 ՀՀ դրամ։

• 30 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 13 նախաուսումնական հաստատության տանիքին, արժեքը՝ 7,112,950 ՀՀ դրամ։

• 25 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Չարենցավան բնակավայրի, Գառզուի անվան արվեստի դպրոցի տանիքին, արժեքը՝ 6,245,020 ՀՀ դրամ։

• 10 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Բջնի բնակավայրի, մշակույթի տան տանիքին, արժեքը՝ 2,723,480 ՀՀ դրամ։

• 15 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Արզական բնակավայրի, հանդիսությունների սրահի տանիքին, արժեքը՝ 3,741,230 ՀՀ դրամ։

• 20 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Ալափարս բնակավայրի, մշակույթի տան տանիքին, արժեքը՝ 5,106,580 ՀՀ դրամ։

Պայմանագրի ընդհանուր արժեքն է 69,183,720 ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրով կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրու-թյունը

Դոնոր կազմակերպության մոնիտորինգային թիմի և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի ընթացքի և արդյունքների

մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան