Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 162-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դայրեքթ Ռելիֆ» (Direct Relief) մարդասիրական օգնության կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (10 տեղ, 3,974.6 կգ ընդհանուր քաշով, 2,381,358.18 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,496.25 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 162-Ա որոշման

 

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Դոնորը

Նկարագրու-թյունը

Ստացողը

Կոդը

Արկղը

Քաշը (lbs)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Ավանեսյան Ա. – ՀՀ առողջապահության նախարարություն

SC 209-01

2

1,939

1,854,685.93

2.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն

SC 209-02

2

2,102

196,367.36

3.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

SC 209-03

2

2,247

38,851.56

4.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Տարագճյան Կ. - ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան Բժշկական կենտրոն

SC 209-04

1

136

67,023.35

5.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

SC 209-05

1

219

68,361.58

6.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Աղաջանովա Ե. – «Մուրացան» բժշկական կենտրոն

SC 209-06

1

913

146,513.76

7.

Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief)

դեղեր

Աբրահամյան Ռ. - Վերարտադրողական Առողջության, Պերինատալոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի

Հանրապետական Ինստիտուտ

SC 209-07

1

1,208

9,554.64

 

 

 

Ընդամենը

 

10

8,764

2,381,358.18

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ