ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Ա
«ՍՊԻՏԱԿ-ՖԵՐՄԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից` 69,183,720 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06804407) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2021 թվականի փետրվարի 03-ին կնքված՝ N ՍՖ 01/02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 69,183,720 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
03.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 164-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրով նախատեսված է տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ և Չարենցավան համայնքներում, որտեղ բնակվում են մեծ թվով Արցախից տեղահանված ընտանիքներ։ Միջոցառումների իրականացման արդյունքում, համայնքները կտնտեսեն գումարներ իրենց էներգետիկ ծախսերից, որը կուղղեն այդ ընտանիքներին աջակցելու նպատակին։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություն-ներից: |
3. |
Բարեգործը |
Մակի Զարգացման Ծրագիր, Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիր (ՀՀ, Երևան, Ադամյան 14, ՀՎՀՀ՝ 02522088) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպություն (հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Ալ. Մանուկյան 5/1, ՀՎՀՀ՝ 06804407) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ և Չարենցավան համայնքներում, սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
69,183,720 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ և Չարենցավան համայնքները։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 2021 թվականի մարտի 5-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2021 թվականի մարտի 5-ից մինչև 2021 թվականի մայիսի 5-ը կատարել ընդհանուր 280 ԿՎտ դրվածքային հզորության, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ՝ ընդհանուր 69,183,720 ՀՀ դրամ արժողությամբ: Մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը իրականացնել մոնիտորինգ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվելու հետևյալ ծառայությունները․ • 70 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի համայնքապետարանի տանիքին, արժեքը՝ 17,192,290 ՀՀ դրամ։ • 30 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի թիվ 1 մանկապարտեզի տանիքին, արժեքը՝ 7,307,400 ՀՀ դրամ։ • 24 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի համայնքապետարանի տանիքին, արժեքը՝ 5,802,760 ՀՀ դրամ։ • 16 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի թիվ 2 մանկապարտեզի տանիքին, արժեքը՝ 3,969,540 ՀՀ դրամ։ • 20 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 16 նախաուսումնական հաստատության տանիքին, արժեքը՝ 4,904,750 ՀՀ դրամ։ • 20 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 12 նախաուսումնական հաստատության տանիքին, արժեքը՝ 5,077,720 ՀՀ դրամ։ • 30 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 13 նախաուսումնական հաստատության տանիքին, արժեքը՝ 7,112,950 ՀՀ դրամ։ • 25 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Չարենցավան բնակավայրի, Գառզուի անվան արվեստի դպրոցի տանիքին, արժեքը՝ 6,245,020 ՀՀ դրամ։ • 10 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Բջնի բնակավայրի, մշակույթի տան տանիքին, արժեքը՝ 2,723,480 ՀՀ դրամ։ • 15 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Արզական բնակավայրի, հանդիսությունների սրահի տանիքին, արժեքը՝ 3,741,230 ՀՀ դրամ։ • 20 ԿՎտ դրվածքային հզորության կայանի ձեռք բերում և տեղադրում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի, Ալափարս բնակավայրի, մշակույթի տան տանիքին, արժեքը՝ 5,106,580 ՀՀ դրամ։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 69,183,720 ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրով կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրու-թյունը |
Դոնոր կազմակերպության մոնիտորինգային թիմի և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի ընթացքի և արդյունքների մասին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
03.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |