ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 27-ի ՀՕ-193 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով`
«8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց` վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:»:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում`
ա) 6-րդ բաժնի 1-ին կետի տասներորդ սյունակից հանել «Վ» տառը.
բ) 18-րդ բաժնի «Գործունեության այլ բնագավառներ» 7-րդ կետի 7.1-րդ ենթակետի` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն 10-րդ սյունակը լրացնել «Վ» տառով, իսկ բաժնի 7-րդ կետը 7.3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3.1 ենթակետով`
«7.3.1 | գարեջրի արտադրություն | ԿՄ | Պ | - | - | - | - | - | Վ» |
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով`
«8. Օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 և 7.3 ենթակետերին համապատասխան տրված լիցենզիաները` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) ու խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության և գարեջրի արտադրության գործունեությունների մասերով մինչև 2004 թվականի հուլիսի 15-ը ենթակա են վերաձևակերպման ըստ գործունեության վայրի, որի համար օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
9. 2004 թվականի հուլիսի 15-ից հետո սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լիցենզիայի, ըստ գործունեության իրականացման վայրի, վերաձևակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը:
10. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|