ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 409-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 25-ի N 409-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
____ ______________ 20 թ.
_____________________________ |
_______________________ |
________________ | |||||||||
_____________________ |
_____________________________ |
| |||||||||
_____________________ |
_____________________________ |
| |||||||||
________________________ |
_____________________________ |
| |||||||||
|
սկիզբը ________________ |
ավարտը ____________ | |||||||||
Ստուգման հիմքը ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը | |||||||||||
|
___________________________________________________ | ||||||||||
_______________________________________________________________ |
_______________________ | ||||||||||
____________________________________________________________ |
_______________________ | ||||||||||
______________________________________________________________________ ___________________ | |||||||||||
________________________________________________________________________________________ |
Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը |
______________________ | ||
Ստուգման հիմքը _________________________ում կողմից _________երբ է տրված _____________
Ստուգման նպատակը / ընդգրկված հարցերի համարները
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը (վայրերը) |
|
Հավաքակայանի (եթե պահանջվում է) գտնվելու վայրը |
|
Հավաքակայանի (եթե պահանջվում է) պետական գրանցման վկայականի կամ գրանցման համարը, տրման ամսաթիվը |
|
Փոխադրում իրականացնողի սպասարկմանը հանձնված երթուղու (ների) անվանումը, տեսակը, տիպը |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Հարցը |
Հղում նորմատիվ իրավական ակտին |
Այո |
Ոչ |
Չ/Պ |
Միավոր |
Ստուգման եղանակը |
Մեկնաբա- նություն |
1. |
Փոխադրումներ իրականացնողը երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի հետ կնքել է պայմանագիր |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 6, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 83 |
3.0 |
փաստաթղթային |
||||
2. |
Փոխադրումներ իրականացնողն ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ կնքել է երթուղու (ների) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող պայմանագիր |
ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 83 |
3.0 |
փաստաթղթային |
||||
3. |
Փոխադրումներ իրականացնողը երթուղին (ները) սպասարկում է՝ | |||||||
3.1. |
հաստատված չվացուցակով նախատեսված սկզբնակետից (վերջնակետից). |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ» |
4.0 |
տեսազննություն |
||||
3.2. |
հաստատված չվացուցակով նախատեսված ուղեգծով. |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ» |
3.0 |
տեսազննություն |
||||
3.3. |
համաձայն երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ» |
2.0 |
տեսազննություն |
||||
3.4. |
մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5 |
2.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
4. |
Առկա են երթուղին(երը) uպաuարկելու համար պահանջվող քանակով uեփականության և (կամ) oգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների փաստաթղթերը |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի, հոդված 21, մաս 1, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 1 |
1.0 |
փաստաթղթային |
||||
5. |
Փոխադրումներ իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցների վարորդներին հատկացվում են սահմանված նմուշի ճանապարհային թերթիկներ |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 4, կետ «ե», ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1, 2, 3, 4 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
6. |
Փոխադրումներ իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցների վարորդին հատկացված ճանապարհային թերթիկում՝ | |||||||
6.1. |
իրականացվում է տրանսպորտային միջոցի նախաուղերթային տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրումը |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1, 2, 3, 4 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
6.2. |
իրականացվում է վարորդի առողջական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրումը |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1, 2, 3, 4 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
7. |
Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողի կողմից՝ | |||||||
7.1. |
փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների առկայության դեպքում |
ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 9 |
6.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
7.2. |
փոխադրումներն իրականացվում են սեփականության և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հաշվառված ավտոբուսներով |
ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 26, ենթակետ 1 |
6.0 |
տեսազննություն |
||||
7.3. |
փոխադրումներն իրականացվում են միայն ուղետոմսի հիման վրա |
ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
8. |
Հավաքակայանում՝ | |||||||
8.1. |
տրանսպորտային միջոցների կայանման տարածքը համապատասխանում է աղյուսակ N 1-ում* նշված անհրաժեշտ պայմաններին |
ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2 |
3.0 |
տեսազննություն |
||||
8.2. |
առկա է տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննման՝ նախատեսված երկարության դիտափոսը (էստակադան) |
ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2 |
3.0 |
տեսազննություն |
||||
8.3. |
իրականացվում է տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննումը |
ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
8.4. |
առկա են տրանսպորտային միջոցների վարորդի նախաուղերթային ամենօրյա բուժզննման պայմանները |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, «հավաքակայան» հասկացության պարբերություն |
3.0 |
տեսազննություն |
||||
8.5. |
իրականացվում է տրանսպորտային միջոցների վարորդների նախաուղերթային բժշկական զննումը (առողջական վիճակի ամենօրյա զննումը) |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 4, կետ «զ» |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
9. |
Փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումն իրականացվում է՝ | |||||||
9.1. |
աշխատունակ և պատշաճ արտաքին տեսքի պահպանման պայմաններում |
ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 19, ենթակետ 1 |
1.0 |
տեսազննություն |
||||
9.2. |
պարբերական (տեխնիկական սպասարկում N 1 և տեխնիկական սպասարկում N 2)՝ որոշակի վազքից (աշխատատևությունից) հետո կատարվող և սեզոնային տեխնիկական սպասարկում |
ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 22, ենթակետեր 2 և 3 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
9.3. |
համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 3, կետ «բ», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, մաս 3, կետ «ա» |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
10. |
Կանոնավոր փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցները կահավորված են՝ | |||||||
10.1. |
դիմային ցուցատախտակով, որը պարունակում է երթուղու համարի, սկզբնակետի և վերջնակետի նշումներ |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 1 |
1.0 |
տեսազննություն |
||||
10.2. |
կողային ցուցատախտակով, որը պարունակում է համարի, սկզբնակետի, վերջնակետի և հիմնական միջանկյալ ավտոբուսային կանգառների նշումներ |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30 ենթակետ 2 |
2.0 |
տեսազննություն |
||||
10.3. |
հետևի ցուցատախտակով, որը պարունակում է երթուղու համարի նշում |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 3 |
1.0 |
տեսազննություն |
||||
10.4. |
վարորդի (տոմսավաճառի) անվան, ազգանվան ցուցանակով |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 4 |
1.0 |
տեսազննություն |
||||
10.5 |
երթուղու ուղեգծի ցուցանակով |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 5 |
1.0 |
տեսազննություն |
||||
10.6. |
երթուղու ուղևորության փոխադրավարձի ցուցանակով (աղյուսակով) |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 6 |
1.0 |
տեսազննություն |
||||
10.7. |
վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիների ջարդելու մուրճերով |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 8 |
1.0 |
տեսազննություն |
||||
10.8. |
երթուղին սպասարկողի անվանմամբ, գտնվելու վայրի և հեռախոսահամարի նշմամբ ցուցանակով |
ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 9 |
1.0 |
տեսազննություն |
||||
11. |
Փոխադրումներ իրականացնողի այլ տեսակի վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցը (ները) շահագործվում է՝ | |||||||
11.1. |
գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վարումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցում ստացած և քննություն հանձնած վարորդների կողմից |
ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2, բաժին 4, գլուխ 2, կետ 2.1 |
4.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
11.2. |
գազավառելիքային սնման համակարգի փորձարկման վկայագրի հիման վրա |
ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1, կետ 128 |
6.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
11.3. |
գազի բալոնների ճնշափորձարկման վկայագրի հիման վրա |
ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1, կետ 140 |
7.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
12. |
Փոխադրումներ իրականացնողի կողմից շարժակազմի յուրաքանչյուր միավորը (ավտոմոբիլ, կցորդ, կիսակցորդ) ընդունման- հանձնման ակտով ամրացված է դրա վրա աշխատող վարորդին |
ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14 |
3.0 |
փաստաթղթային |
||||
13. |
Փոխադրումներ իրականացնողի կողմից պահպանվում է վարորդի (ների) աշխատանքային ռեժիմը |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 28, մաս 3 |
4.0 |
փաստաթղթային տեսազննություն |
||||
14. |
Փոխադրումներ իրականացնողի կողմից ապահովված են տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված՝ նախատեսված քանակը բավարարող ավտոբուսներ |
ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 1 |
3.0 |
փաստաթղթային տեսազննություն |
1. |
«Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները |
V |
|||
2. |
«Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ |
V |
|||
3. |
«Չ/Պ»-չի պահանջվում |
V |
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք
2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
3. ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ և անհատ ձեռնարկատաերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հուլիսի 21-ի N 819 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշում
4. ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկների և տոմսահաշվարկային փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 852-Ն որոշում
5. ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշում
6. ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը հաստատելու մասին» N 1082-Ն որոշում
7. ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1042-Ն որոշում
8. ՀՀ կառավարություն 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշում
*Աղյուսակ N 1 - ավտոբուսների կայանատեղերի մակերեսի հաշվարկ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
26.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|