Գլխավոր տեղեկություն
Համար
N 879-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 879-Ա

 

«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն արցախցիներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 879-Ա

որոշման

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ»

 

 ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցություն 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված, նյութական և հոգեբանական ծանր կացության մեջ հայտնված Արցախի Հանրապետության բնակչությանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Անհատ բարերարներից և ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակություններ:

4.

Ծրագիրը կատարողը

«Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպություն (քաղ. Երևան, Վարդանանց 16/1, ՀՎՀՀ՝ 02553174)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

քաղ. Երևան, Վարդանանց 16/1, սոցիալական բնագավառ։

6.

Ծրագրի բյուջեն

150 մլն դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի հանրապետության տարհանված բնակչություն։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Օգնություն արցախցիներին» նախաձեռնությամբ Արցախից տարհանված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովում՝ վերմակ, ներքնակ, տաք հագուստ, կենցաղային ապրանքներ և պարագաներ, մանկական անհրաժեշտ պարագաներ և հագուստ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Առաջին անհրաժեշտության և կենցաղային ապրանքների, հագուստի, անկողնային ու հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝
- լվացքի փոշի – 8,0 մլն դրամի չափով,
- մանկական տակդիրներ – 12,0 մլն դրամի չափով,
- վերմակներ – 15,0 մլն դրամի չափով,
- բարձեր – 10,0 մլն դրամի չափով,
- անկողնային պարագաներ (սավան, ծրար, բարձի երես) – 10,0 մլն դրամի չափով,
- էլեկտրական սարքավորումներ (տաքացուցիչներ, ջեռուցիչներ) – 25,0 մլն դրամի չափով,
- մեծահասակների վերարկուներ – 30,0 մլն դրամի չափով,
- գլխարկներ, շարֆեր – 8,0 մլն դրամի չափով,
- տաք վերնահագուստ – 18,0 մլն դրամի չափով:
Նվերների ձեռքբերում – 14,0 մլն դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Տարածքային սոցիալական մարմիններ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան