Գլխավոր տեղեկություն
Համար
N 1737-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.02.2021-18.09.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.02.2024

  

29.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2020 թվականի N 1737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Շարժայի բարեգործական հիմնադրամից ընդունել 19,826,000 դրամի չափով նվիրաբերություն՝ տարեցների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շրջանակներում համայնքային փոքր տան գնման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) 7-օրյա ժամկետում Շարժայի բարեգործական hիմնադրամի հետ կնքել 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.

2) ապահովել նվիրաբերության պայմանագրով սահմանված դրույթների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշվի բացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 19,826,000 դրամն ուղղվելու է համայնքային փոքր տան գնմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

                                                                                            (հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1737-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական: