Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 289-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 154 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,278,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

Երևան

          

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 289-Ա որոշման

      

«Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում»

     

ԾՐԱԳԻՐ

       

1.

Ծրագրի նպատակը

«Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող

կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Երևան, սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

5,278,700 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի քաղաքապետարան:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի ապրիլ 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի վերանորոգում՝ 2021 թվականի ապրիլ 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը - 5,278,700 դրամ,

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառա- յությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շինարարական աշխատանքներ՝ 2,228,200 դրամ, Շինանյութերի ձեռքբերում՝ 3,050,500 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապ-

ված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Երևանի քաղաքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն

որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ