ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 134-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 72,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տների մասնակի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
22.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 134-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Տավուշի մարզի Իծաքար և Չինչին համայնքների 41 ընտանիքի տների տանիքների հիմնանորոգում, նոր պատուհանների և մուտքի դռների տեղադրում: Համայնքի բնակարանային պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ, Երևան, Կարապետ Ուլնեցու 14: ԱՄՆ-ի «Հայ օգնության և աջակցման ընկերակցություն (ARDA)» շահույթ չհետապնդող կազմակերպություն: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ: Բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
72,700,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Տավուշի մարզի Իծաքար (36 ընտանիք) և Չինչին (5 ընտանիք) համայնքների սոցիալապես անապահով 41 ընտանիքներ: Ընտանիքների ընտրությունը կատարվել է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ընտանիքների ընտրության հանձնախմբի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքներից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մարտի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շինարարական նյութերի ձեռքբերում և աշխատանքների իրականացում՝ 72,700,000 դրամ, 10.03.2021 թ. - 30.12.2021 թ. |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Մետաղապլաստե պատուհանների ձեռքբերում՝ 504 քմ - 15,120,000 դրամ Տանիքի թիթեղի ձեռքբերում՝ 11040 քմ - 25,616,000 դրամ Փայտանյութի ձեռքբերում՝ 134 խմ – 17,420,000 Մուտքի դռների ձեռքբերում՝ 41 հատ – 2,870,000 դրամ Այլ շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում՝ - 3,374,000 դրամ Շինարարական աշխատանքների իրականացում՝ - 8,300,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
22.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|