Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (13.11.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.12/56(291) Հոդ.1051
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-441, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ հոդվածով.

«51. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև 2003 թվականի հոկտեմբերի ինն ընկած ժամանակահատվածում ջրաչափական սարք տեղադրած և պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

2) 1-ին և 3-րդ կետերում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

3) 2-րդ կետում «կողմից վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով.

«61. Մինչև 2003 թվականի ապրիլի ինն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) «օգտագործողների`» բառի բութը հանել.

2) «օգտագործողների» բառից հետո լրացնել «, այդ թվում` 2003 թվականի ապրիլի իննից մինչև 2004 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում դատական վճիռների արդյունքում» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի «տասն ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 191 -րդ հոդվածով.

«191. Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական գործերով վարույթներն օրենքով սահմանված կարգով կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների և բնակիչ-բաժանորդների միջև կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների և վճարումների մասին ժամանակացույց:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. նոյեմբերի 6
Երևան
ՀՕ-19-Ն