Գլխավոր տեղեկություն
Համար
N 1960-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 06.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2020

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1960-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.20 N 2054-Լ)

(1-ին կետը փոփ. 15.12.20 N 2054-Լ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1960-Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքացիների (այսուհետ՝ շահառու) անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ., լրաց. 15.12.20 N 2054-Լ)

2. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

3. Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում համապատասխան մարզպետարան (այսուհետ՝ մարզպետարան)՝ մինչև 2021 թվականի մարտի 12-ը։

(3-րդ կետը փոփ. 15.12.20 N 2054-Լ, 22.02.21 N 221-Լ)

4. Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:

5. Մարզպետարանը շահառուի դիմումն ստանալուց հետո կատարում է շահառուի անշարժ գույքին հասցված վնասների առկայության և դրանց փոխհատուցման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ ուսումնասիրություն և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ աջակցության տրամադրման կամ մերժման մասին:

(5-րդ կետը փոփ. 15.12.20 N 2054-Լ)

6. Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում նշվում է մերժման պատճառը (պատճառները), իսկ աջակցության տրամադրման դեպքում՝ համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու նպատակով շահառուների, սույն միջոցառման 4-րդ կետով սահմանված, տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն):

(6-րդ կետը փոփ. 15.12.20 N 2054-Լ)

6.1. Նախարարությունը մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա համապատասխան գումարը շահառուների բանկային հաշվեհամարներին է փոխանցում երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(6.1-ին կետը լրաց. 15.12.20 N 2054-Լ)

7. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

(հավելվածը փոփ., լրաց. 15.12.20 N 2054-Լ, փոփ. 22.02.21 N 221-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1960-Լ որոշման

 

Ց Ո Ւ Ց Ա Կ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 15.12.20 N 2054-Լ)