Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-15-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.02.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.110
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 189-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 189. Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտման ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը
 

Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները, կամ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու, կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 14
Երևան
ՀՕ-15-Ն