Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 207-Ա

 

«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,808,451 դրամ ընդհանուր արժողությամբ «Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 207-Ա որոշման

 

«ԱՊԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի մանկապա-տանեկան մարզադպրոցի ծանրամարտի դահլիճի վերանորոգման միջոցով նպաստել մարզադպրոցի սաների, ինչպես նաև համայնքի դպրոցահասակ երեխաների և պատանիների ֆիզիկական դաստիարակությանը, առողջ

ապրելակերպի և ժամանցի կազմակերպման ապահովմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում:

3.

Բարեգործը

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ ՈՒլնեցու 14:

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Ապարան համայնք: Կրթության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

2,808,451 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Արագածոտնի մարզի Ապարանի համայնք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 15-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շինարարական-վերանորոգման աշխատանքների իրականացնում՝ 15.03.2021 թ. – 15.06.2021 թ., 2,808,451 դրամ:

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շինարարական աշխատանքների իրականացում 1,372,300 դրամ, նյութերի ձեռքբերում՝ 1,436,151 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ապարանի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ