Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 16.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2021 թվականի N 176-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 11-ի N 176-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով ռազմական և արտակարգ դրության հետևանքների՝ մասնավորապես օգտագործվող արոտավայրերի կրճատման արդյունքում անասնակերի ապահովման խնդիրների մեղմումն ու պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը։

2. Ծրագիրը կիրականացվի 2021 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Ծրագրի արդյունքներով պայմանավորված՝ ծրագիրը կարող է իրականացվել նաև հետագա տարիներին։

3. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) սերմերի վաճառք իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ մատակարար).

3) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու)։

4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ 1.0-20.0 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի և կորնգանի, ինչպես նաև 0.5-20.0 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից կարող են կատարվել մի քանի մշակաբույսերի ցանքեր, ինչպես նաև ագրոտեխնիկական պահանջներով սահմանված նույն հողատարածքի վրա խառը ցանքեր։ Նույն շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 20.0 հա-ը։

5. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից 1 հա-ի հաշվով ձեռք բերվող սերմերի առավելագույն չափերն են՝

1) գարնանացան գարի՝ 220 կգ.

2) գարնանացան ցորեն՝ 250 կգ.

3) հաճար՝ 200 կգ.

4) վարսակ՝ 200 կգ.

5) լոբի՝ 200 կգ.

6) ոլոռ՝ 400 կգ.

7) ոսպ՝ 150 կգ.

8) սիսեռ՝ 200 կգ.

9) կորնգան՝ 150 կգ.

10) առվույտ՝ 25 կգ։

6. Մատակարարը, բացի սերմերի վաճառքից, կարող է սույն ծրագրի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ցանք կատարել՝ իր կողմից արտադրված և (կամ) ներմուծված սերմերով։ Շահառուն նույնպես կարող է ներմուծել սերմեր՝ սույն ծրագրի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ցանք կատարելու համար։

7. Ծրագրի շրջանակում շահառուներին նախարարության կողմից կտրամադրվի անվճար խորհրդատվություն՝ գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի մշակության, ցանքաշրջանառության կիրառման և սերմերի ախտահանման անհրաժեշտության վերաբերյալ։

8. Գյուղատնտեսական գոտիներից կախված՝ ծրագրի շրջանակում ձեռք բերված հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը, իսկ հացահատիկային և կերային մշակաբույսերի դեպքում՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը:

9. Սուբսիդավորման կամ փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1479-Ն որոշման համաձայն հավաստագրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2292-Ն որոշմամբ տնտեսական օգտակարության պետական սորտափորձարկում անցած և օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված՝ N 1 աղյուսակում նշված սորտերի, ինչպես նաև կորնգանի՝ Զերնոգրադսկի 3, Պեսչանի 1251, Պավլովսկի, Ալեքս, Վելես, առվույտի՝ Մանիչսկայա, Վեգա 87, Բագիրա, Դոնսկայա, Ֆեյա, Բաժենա, գարնանացան ցորենի՝ Դարյա, Կարավան, Վելենա, Աֆինա, Տրիզո, Կալիկսո, Օդետա, Լիկամերո, գարնանացան գարու՝ Վակուլա, Նուտանս, Նուռ, Լուսինե, Շեդրի, Պրերիա, Մագնիտ, Դաստոյնի, Տիմաֆեյ, Լաուրիկա, Կրեշենդո, Կալկյուլ, Մարգրետ, Էքսպլոեր, Գրեյս, Էյֆել, Տրավելեր, վարսակի՝ Սկակուն, Վալդին 765, Լև, Բորեց, Դեսանտ, Մաքս, հաճարի՝ Ռունո, Գրեմմե, Յանտարա, ոլոռի՝ Ֆոկոր, Ակսայսկի ուսատի 55, Ֆարաոն, Մադոննա, Ռադնիկ, Տրիումֆ, Անգելա, Ռոկետ, Բելմոնդո, Դժեկպոտ, Մադրաս, սիսեռի՝ Մուշ, Վոլգոգրադսկի-10, Պրիվո-1, Վոլժանին, Սոկոլ, Բոնուս, Գալիլեո, ոսպի՝ Անուշ, Դանայա, Դելտա, Պիկանտնայա, Ռուբինովայա սորտերի էլիտա և (կամ) 1-ին վերարտադրության սերմերի վաճառքի գինը, ինչպես նաև մատակարարի (արտադրված և (կամ) ներմուծված) և շահառուի (ներմուծված) կողմից ցանք կատարելու համար ձեռք բերված սույն կետում նշված սորտերի սերմերի գինը։

10. Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ տարբերակված (արտոնյալ) մոտեցում կիրառելով սույն հավելվածի N 2 աղյուսակում ներառված թվով 149 բնակավայրերում (այսուհետ՝ սահմանամերձ բնակավայրերում) ցանք կատարելու դեպքում։

11. Սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 50 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ շուրջ 70 տոկոս, ձեռք բերել որակյալ սերմեր և ցանք կատարել: Սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերի սահմանումը պայմանավորված է շուկայական միջին գներից ցածր գին ապահովելու հանգամանքով։

12. Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի էլիտա և առաջին վերարտադրության սերմերի 1 կգ-ի նվազագույն շահավետ գները և սահմանված (վաճառքի) գները ներկայացված են N 3 աղյուսակում, իսկ սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերը՝ N 4 աղյուսակում։

13. Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա փետրվարի 26-ը դիմում են նախարարություն՝ ներկայացնելով սույն ծրագրի 9-րդ կետից և N 1 աղյուսակից առաջարկվող նախնական մշակաբույսերի սորտերը և քանակները ու նախարարության հետ կնքում սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը մշակում է նախարարությունը), որի արդյունքում ձևավորվում է մատակարարների տվյալների բանկ։

14. Նախարարությունը մինչև տվյալ տարվա մարտի 2-ը նախարարության կայքում հրապարակում է մատակարարների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (ները) և այլն)։

15. Սերմացուի նախնական պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը տրամադրում է մատակարարներին։

16. Շահառուները ծրագրի շրջանակում սերմ կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից (բացառությամբ, երբ շահառուն է ներմուծում՝ ցանք կատարելու համար)։

17. Մատակարարները ծրագրի շրջանակում հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի վաճառքը պետք է իրականացնեն տվյալ տարվա մարտի 2-ից մինչև հունիսի 1-ը, իսկ հատիկաընդեղենի դեպքում՝ մինչև հունիսի 10-ը։ Շահառուները և մատակարարները իրենց կողմից ցանք կատարելու համար հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի ներմուծումը պետք է կատարեն մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, իսկ հատիկաընդեղենի դեպքում՝ մինչև հունիսի 10-ը։

18. Ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն իրականացվում է պայմանագրային հիմունքներով (պայմանագրի օրինակելի ձևը մշակում է նախարարությունը և մինչև տվյալ տարվա մարտի 1-ը հրապարակում նախարարության կայքում)։ Պայմանագիրը կնքվում է երկկողմ՝ շահառուի և մատակարարի միջև։ Պայմանագրի անբաժանելի մաս է հանդիսանում սերմերի հանձնման-ընդունման փաստաթուղթը, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն սերմերի քանակի, տեսակի, վաճառքի գնի վերաբերյալ:

19. Ծրագրի շրջանակում վաճառված սերմերի որակի համար պատասխանատվությունը կրում է մատակարարը, իսկ շահառուի կողմից ներկրված սերմերի դեպքում՝ շահառուն։

20. Մինչև գնումը շահառուն կարող է իրականացնել սերմերի որակի փորձաքննություն՝ սեփական միջոցներով։ Արդյունքների անհամապատասխանության դեպքում շահառուն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մատակարարից պահանջել փորձաքննության համար պահանջված ծախսերի փոխհատուցում։

21. Ծրագրի շրջանակում սերմ ձեռք բերելու համար շահառուն մատակարարին է ներկայացնում՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անշարժ գույքի (ցանքատարածություն համարվող հողամասի) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի (սեփականություն, վարձակալություն, օգտագործում) պատճենը(ները), անշարժ գույքի վարձակալության, օգտագործման, համատեղ և (կամ) բաժնային սեփականության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված՝ սեփականատիրոջ (համատեղ և (կամ) բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերի մասով՝ բոլոր սեփականատերերի) համաձայնությունը՝ հողատարածքում ցանք կատարելու վերաբերյալ, և (կամ) համայնքի կամ վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ հողատարածքը շահառուի կողմից փաստացի օգտագործելու վերաբերյալ։

22. Մատակարարը վաճառված սերմերի դիմաց սուբսիդիա կամ փոխհատուցում ստանալու նպատակով մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ կից ներկայացնելով վաճառված սերմերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն նախարարության կողմից սահմանված ձևաչափի, սերմերի հավաստագրերի պատճենները, սույն ծրագրի 18-րդ և 21-րդ կետերում նշված փաստաթղթերը, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև ներմուծումը հավաստող փաստաթղթերը (ներմուծման դեպքում)։

23. Մատակարարը (իր կողմից արտադրված կամ ներմուծված) և շահառուն (իր կողմից ներմուծված) սերմերով ցանք կատարելու դեպքում սուբսիդավորում կամ փոխհատուցում ստանալու նպատակով մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում են նախարարություն՝ կից ներկայացնելով ցանված մշակաբույսերի սորտերի սերմերի, քանակի վերաբերյալ տեղեկատվություն, սույն ծրագրի 21-րդ կետում նշված փաստաթղթերը, սերմերի հավաստագրերի պատճենները, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև ներմուծումը հավաստող փաստաթղթերը (շահառուի և մատակարարի կողմից ներմուծման դեպքում)։

24. Դիմումը ստանալուց հետո նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ճշգրտում շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, որի հիման վրա կազմվում է արձանագրություն և տեղեկացվում մատակարարին և շահառուին (իր կողմից ներմուծված սերմերով ցանք կատարելու դեպքում) սուբսիդիայի կամ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին (մերժման հիմք է հանդիսանում մատակարարի՝ ծրագրով և պայմանագրով, և շահառուի՝ ծրագրով, իրենց վերապահված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը)։

25. Սուբսիդավորման կամ փոխհատուցման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցվում է մատակարարի համապատասխան հաշվեհամարին՝ 13-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա, իսկ շահառուի (իր կողմից ներմուծված սերմերով ցանք կատարելու դեպքում) հետ կնքվում է սուբսիդիայի կամ փոխհատուցման տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցվում է շահառուի համապատասխան հաշվեհամարին։

26. Ծրագրի մոնիթորինգը կիրականացվի նախարարության կողմից սահմանված կարգով։

27. Վաճառքի ողջ գործընթացի ժամանակահատվածում մատակարարների և շահառուների մոտ կարող է իրականացվել մոնիթորինգ։

28. Ծրագրի շրջանակում շահառուների և ցանք կատարող մատակարարների մոտ մոնիթորինգ կիրականացվի մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը (կախված մշակաբույսերի վեգետացիայի տևողությունից մոնիթորինգի ժամկետները կարող են տարբեր լինել)։

29. Եթե իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ շահառուն և ցանք կատարած մատակարարը խախտել են ծրագրի և պայմանագրի դրույթները, ապա սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարը շահառուի և ցանք կատարած մատակարարի կողմից 1 ամսվա ընթացքում ենթակա է վերադարձման նախարարությանը։

30. Ծրագրի 28-րդ կետով նախատեսված մոնիթորինգի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում կազմվում է հաշվետվություն, որը պետք է ներառի տեղեկատվություն՝ մասնավորապես վաճառված սերմերի քանակի, ծրագրի շրջանակում ընդգրկված ցանքատարածությունների, արձանագրված խախտումների վերաբերյալ։

31. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) սերմերի անբավարար առաջարկը.

2) մատակարարի կողմից անորակ սերմերի վաճառքը.

3) շուկայում առավել մատչելի գներով անորակ սերմերի առաջարկը.

4) սերմերի ներկրումների ուշացումները.

5) գնահատված պահանջարկից պակաս իրացվելիությունը.

6) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.

7) փոխարժեքի զգալի տատանումները։

32. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված հավաստագրված սերմերով և սահմանված ժամկետներում ցանքի կատարման պահանջը, սերմերի նկատմամբ պահանջարկի գնահատումն ու մատակարարներին տրամադրումը, բարձրորակ սերմերի վաճառքի գնի սուբսիդավորումը, ցորենի, գարու և վարսակի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը։

33. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի բյուջեն 2021 թվականի համար կկազմի 703,6 մլն ՀՀ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել մարզերից ստացված սերմերի պահանջարկի 60%-ը: Արդյունքում, ծրագրի շրջանակում 2021 թվականին սերմացուի պահանջարկը կկազմի՝

1) գարնանացան գարի՝ 2170,3 տոննա.

2) գարնանացան ցորեն՝ 268,4 տոննա.

3) հաճար՝ 198,1 տոննա.

4) վարսակ՝ 338,9 տոննա.

5) լոբի՝ 6,3 տոննա.

6) ոլոռ՝ 22,6 տոննա.

7) ոսպ՝ 5,5 տոննա.

8) սիսեռ՝ 3,6 տոննա.

9) կորնգան՝ 612,3 տոննա.

10) առվույտ՝ 62,7 տոննա։

34. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) շուրջ 20,3 հազար հա (այդ թվում շուրջ 2,9 հազար հա սահմանամերձ բնակավայրերում) ցանքատարածությունների ապահովում, որից հացահատիկային մշակաբույսեր՝ 13,6 հազար հա, հատիկաընդեղեն՝ 0,1 հազար հա, կերային մշակաբույսեր՝ 6,6 հազար հա.

2) բերքատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 30%.

3) անասնակերի ապահովման խնդիրների մեղմում.

4) հատիկաընդեղենի ինքնաբավության մակարդակի բարձրացում` շուրջ 4-5 տոկոսով.

5) ցանքաշրջանառության իրականացման արդյունքում՝ հողի բերրիության բարձրացում՝ մինչև 30 տոկոս։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

Աղյուսակ 1

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՈՍՊԻ, ԼՈԲՈՒ, ՍԻՍԵՌԻ, ՀԱՃԱՐԻ, ՎԱՐՍԱԿԻ, ԱՌՎՈՒՅՏԻ, ԿՈՐՆԳԱՆԻ ՍՈՐՏԵՐԻ

 

NN

ը/կ

Սորտը

NN

ը/կ

Սորտը

Գարնանացան ցորեն

Գարնանացան գարի

1

Շիրակ 1

1

Կասկադ 7

2

Շիրակ 2

2

Նուտանս տեղական

3

Անի

3

Նուտանս 115

4

Գոհար

4

Տան 1

Առվույտ

5

Մամլյուկ

1

Ապարանի տեղական

6

Գյումրի

2

Արմյանսկայա 1

7

Զեռնոգրադսկի 584

3

Ուրարտու 85

8

Պրիազովսկի 9

4

Վիկինգ 1

9

Ռատնիկ

5

Վռանգլեռ

10

Նարին

Ոսպ

11

Անգին

1

Արմյանսկայա 88

12

Հայկ

2

Թալին 6

13

Լեոն

Սիսեռ

Լոբի

1

Լենինանսկայա 313

1

Արմյանսկայա կրասնայա

2

Լիլիթ

2

Մարգարա

3

Սիսիանի

3

Մասիսի Բանջարային

4

Ալինա

4

Զառա

5

Հացավան

5

Ստելլա

6

Արփի

6

Տավուշի ոսկեգույն

7

Սիփան

Ոլոռ

8

Կայուն

1

Ադագումսկի

9

Սևահատիկ

2

Կանգուն

10

Անուշ

3

Լիլի-5

Հաճար

Կորնգան

1

Արևիկ

1

Սիսիանի տեղական

2

Շուշի 20

2

Զանգեզուրի 82

3

Սիսիանի 55

3

Ախուրյանի 107

4

Շաղաթի 12

4

Ռուզան

5

Զանգեզուրի 7

   

6

ՍՊՍ-82

   

 

Աղյուսակ 2

 

Ց Ա Ն Կ

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴԻՏԱՐԿՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

NN

ը/կ

Մարզ

Համայնք

Բնակավայր

1

Արարատ

Արմաշ

Արմաշ

2

Զանգակատուն

Զանգակատուն գյուղ

3

Ուրցալանջ

Ուրցալանջ

4

Վարդաշատ

Վարդաշատ

5

Երասխ

Երասխ գյուղ

6

Պարույր Սևակ

Պարույր Սևակ գյուղ

7

Տիգրանաշեն գյուղ

8

Գեղարքունիք

Ճամբարակ

Թթուջուր գյուղ

9

Ճամբարակ քաղաք

10

Վահան գյուղ

11

Վարդենիս

Վարդենիս քաղաք

12

Ներքին Շորժա գյուղ

13

Վերին Շորժա գյուղ

14

Գեղամասար

Սոթք գյուղ

15

Ազատ գյուղ

16

Ավազան գյուղ

17

Արեգունի գյուղ

18

Արփունք գյուղ

19

Գեղամասար գյուղ

20

Դարանակ գյուղ

21

Կախակն գյուղ

22

Կութ գյուղ

23

Կուտական գյուղ

24

Նորաբակ գյուղ

25

Տրետուք գյուղ

26

Փամբակ գյուղ

27

Շողակաթ

Արտանիշ գյուղ

28

Ծափաթաղ գյուղ

29

Ջիլ գյուղ

30

Սյունիք

 

 

Կապան

Կապան քաղաք

31

Ագարակ գյուղ

32

Գեղանուշ գյուղ

33

Գոմարան գյուղ

34

Դավիթ Բեկ գյուղ

35

Դիցմայրի գյուղ

36

Եղվարդ գյուղ

37

Խդրանց գյուղ

38

Ծավ գյուղ

39

 

Կաղնուտ գյուղ

40

Ներքին Հանդ գյուղ

41

Շիկահող գյուղ

42

Չափնի գյուղ

43

Սզնակ գյուղ

44

Սյունիք գյուղ

45

Սրաշեն գյուղ

46

Սևաքար գյուղ

47

Ուժանիս գյուղ

48

Գորիս

Գորիս քաղաք

49

Աղբուլաղ գյուղ

50

Բարձրավան գյուղ

51

Խնձորեսկ գյուղ

52

Հարթաշեն գյուղ

53

Ձորակ գյուղ

54

Ներքին Խնձորեսկ գյուղ

55

Շուռնուխ գյուղ

56

Որոտան գյուղ

57

Վանանդ գյուղ

58

Քարահունջ գյուղ

59

Մեղրի

Մեղրի քաղաք

60

 

Ագարակ քաղաք

61

 

Գուդեմնիս գյուղ

62

 

Լեհվազ գյուղ

63

Լիճք գյուղ

64

Կարճևան գյուղ

65

Կուրիս գյուղ

66

Նռնաձոր գյուղ

67

Վահրավար գյուղ

68

Տաշտուն գյուղ

69

Սիսիան

Արևիս գյուղ

70

Դաստակերտ քաղաք

71

Թանահատ գյուղ

72

Թասիկ գյուղ

73

Մուցք գյուղ

74

Նժդեհ գյուղ

75

Շաղատ գյուղ

76

Սալվարդ գյուղ

77

Ցղունի գյուղ

78

Քաջարան

Քաջարան քաղաք

79

Աջաբաջ գյուղ

80

Գեղավանք գյուղ

81

Գեղի գյուղ

82

 

Գետիշեն գյուղ

83

Լեռնաձոր

84

Կարդ գյուղ

85

Կիցք գյուղ

86

Նոր Աստղաբերդ

87

Ոչեթի գյուղ

88

Վերին Գեղավանք գյուղ

89

Քաջարանց գյուղ

90

Քարուտ գյուղ

91

Տաթև

Խոտ գյուղ

92

Տեղ

Տեղ գյուղ

93

 

Արավուս գյուղ

94

 

Խնածախ գյուղ

95

 

Խոզնավար գյուղ

96

 

Կոռնիձոր գյուղ

97

 

Վաղատուր գյուղ

98

 

Քարաշեն գյուղ

99

Վայոց ձոր

Ջերմուկ

Ջերմուկ քաղաք

100

Գնդեվազ գյուղ

101

Կարմրաշեն գյուղ

102

Կեչուտ գյուղ

103

Հերհեր գյուղ

104

Արենի

Ամաղու գյուղ

105

Արենի գյուղ

106

Խաչիկ գյուղ

107

Գնիշիկ գյուղ

108

Ելփին գյուղ

109

Չիվա գյուղ

110

Ռինդ գյուղ

111

Զառիթափ

Զառիթափ գյուղ

112

Արտավան գյուղ

113

Գոմք գյուղ

114

Մարտիրոս գյուղ

115

Ուղեձոր գյուղ

116

Սարավան գյուղ

117

Խնձորուտ գյուղ

118

Սերս գյուղ

119

Նոր Ազնաբերդ գյուղ

120

Բարձրունի գյուղ

121

Տավուշ

 

Իջևան

Աչաջուր գյուղ

122

Դիտավան գյուղ

123

Նոյեմբերյան

Նոյեմբերյան քաղաք

124

Բաղանիս գյուղ

125

Բարեկամավան գյուղ

126

 

Բերդավան գյուղ

127

Դովեղ գյուղ

128

Կոթի գյուղ

129

Ոսկեպար գյուղ

130

Ոսկեվան գյուղ

131

Բերդ

Այգեձոր գյուղ

132

Այգեպար գյուղ

133

Արծվաբերդ գյուղ

134

Մովսես գյուղ

135

Ներքին կարմիր աղբյուր գյուղ

136

Չինարի գյուղ

137

Չորաթան գյուղ

138

Պառավաքար գյուղ

139

Վերին կարմիր աղբյուր գյուղ

140

Ազատամուտ

Ազատամուտ գյուղ

141

Այգեհովիտ

Այգեհովիտ գյուղ

142

Կայան գյուղ

143

Բերքաբեր

Բերքաբեր գյուղ

144

Ծաղկավան

(Իջևանի շրջ.)

Ծաղկավան գյուղ

145

Կիրանց

Կիրանց գյուղ

146

Կողբ

Կողբ գյուղ

147

Սարիգյուղ

Սարիգյուղ գյուղ

148

Սևքար

Սևքար գյուղ

149

Վազաշեն

Վազաշեն գյուղ

 

Աղյուսակ 3

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԷԼԻՏԱ ԵՎ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ 1 ԿԳ-Ի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆԵՐԸ

 

NN

ը/կ

Մշակաբույսը

1 կգ սերմի (էլիտա) նվազագույն շահավետ գինը (դրամ)

1 կգ սերմի (1-ին վերարտա-դրություն) նվազագույն շահավետ գինը (դրամ)

1 կգ սերմի (էլիտա) սահմանված (վաճառքի) գինը (դրամ)

1 կգ սերմի (1-ին վերարտա-դրություն) սահմանված (վաճառքի) գինը (դրամ)

1 կգ սերմի (էլիտա) սահմանված (վաճառքի) գինը սահմանամերձ բնակա-վայրերում (դրամ)

1 կգ սերմի (1-ին վերարտա-դրություն) սահմանված (վաճառքի) գինը սահմանամերձ բնակա-վայրերում (դրամ)

1.

Լոբի

1300,0

1250,0

650,0

630,0

390,0

380,0

2.

Ոսպ

850,0

800,0

430,0

400,0

260,0

240,0

3.

Ոլոռ

500,0

450,0

250,0

230,0

150,0

140,0

4.

Սիսեռ

850,0

800,0

430,0

400,0

260,0

240,0

5.

Գարնանացան

գարի

270,0

230,0

140,0

120,0

90,0

70,0

6.

Գարնանացան

ցորեն

280,0

240,0

140,0

120,0

90,0

80,0

7.

Հաճար

250,0

200,0

130,0

100,0

80,0

60,0

8.

Վարսակ

300,0

250,0

150,0

130,0

90,0

80,0

9.

Կորնգան

700,0

650,0

350,0

330,0

210,0

200,0

10.

Առվույտ

2800,0

2600,0

1400,0

1300,0

840,0

780,0

 

Աղյուսակ 4

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԷԼԻՏԱ ԵՎ 1-ԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ 1 ԿԳ-Ի ՀԱՇՎՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

NN

ը/կ

Մշակաբույսը

Սուբսիդիայի/ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի (էլիտա) հաշվով (դրամ)

Սուբսիդիայի/ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի (1-ին վերարտադրություն) հաշվով

(դրամ)

Սուբսիդիայի/ փոխհատուցման գումարը

1 կգ սերմի (էլիտա) հաշվով՝ սահմանամերձ բնակավայրերում

(դրամ)

Սուբսիդիայի/ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի (1-ին

վերարտադրություն) հաշվով՝ սահմանամերձ բնակավայրերում

(դրամ)

1.

Լոբի

650,0

620,0

910,0

870,0

2.

Ոսպ

420,0

400,0

590,0

560,0

3.

Ոլոռ

250,0

220,0

350,0

310,0

4.

Սիսեռ

420,0

400,0

590,0

560,0

5.

Գարնանացան

գարի

130,0

110,0

180,0

160,0

6.

Գարնանացան

ցորեն

140,0

120,0

190,0

160,0

7.

Հաճար

120,0

100,0

170,0

140,0

8.

Վարսակ

150,0

120,0

210,0

170,0

9.

Կորնգան

350,0

320,0

490,0

450,0

10.

Առվույտ

1400,0

1 300,0

1 960,0

1 820,0


12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան