Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 109-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 


09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 109-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

 

NN

ը/կ

Ստուգվող կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

2.

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

 

 

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

3.

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

4.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

5.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

 երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

 հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

6.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 Առողջապահական օբյեկտների շինարարություն

 մշակութային օբյեկտների շինարարություն

 մշակութային օբյեկտների հիմնանորոգում

 կրթական օբյեկտների հիմնանորոգում

 մարզական օբյեկտների շինարարություն

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

7.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում հատկացված բյուջետային վարկերի օգտագործման ճշտություն (վարկի գումար՝ 2.2 մլրդ դրամ)

2012-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

8.

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո)

2016-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

9.

ՀՀ առողջապահության նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 Հիվանդանոցային ծառայություններ

 բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ

 Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

10.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

11.

ՀՀ Շիրակի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում»

 «Տարրական ընդհանուր հանրակրթություն»

 «Հիմնական ընդհանուր հանրակրթություն»

 «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն»

 «Ներառական կրթություն տարրական դպրոցում»

 «Ներառական կրթություն միջին դպրոցում»

 «Ներառական կրթություն ավագ դպրոցում»

 «Նախադպրոցական կրթություն»

 «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

12.

«Զինառ» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում

2018-2020 թթ. և 2021 թ.

հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան