ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 5-ին
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառիկ» բառը փոխարինել «իսկ օրենքով սահմանված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի» բառերը, իսկ «ծխախոտի» բառից հետո լրացնել «, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների» բառերը:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի`
1) 3-րդ մասում «գանգատարկելու» բառը փոխարինել «բողոքարկելու» բառով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|