ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 157-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված, ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոտեզավորման գործընթացին նպաստելու համար՝ Հայրենիքի պաշտպանի վերա- կանգնողական կենտրոնին հանձնելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռքբերված պրոտեզավորման նյութեր և մասեր՝ 56 հատ, 8,650.03 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոտեզավորման գործընթացին նպաստելու համար՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին հանձնելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռքբերված պրոտեզավորման նյութեր և մասեր՝ 897 հատ, 184,891 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոտեզավորման գործընթացին նպաստելու համար՝ Հայրենիքի պաշտպանի վերա- կանգնողական կենտրոնին հանձնելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռքբերված պրոտեզավորման չափագրման դինամիկ և ստատիկ օղակներ՝ 31 հատ, 3,308.12 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոտեզավորման գործընթացին նպաստելու համար՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին հանձնելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռքբերված ամպուտացված հատվածի համար սիլիկոն պատյաններ՝ 567 հատ, 126,027.14 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար խնամքի և հիգիենայի պարագաներ՝ 154.09 կգ ընդհանուր քաշով, 162 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարու- թյան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
02.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |