Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2021

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 125-Ա

 

«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «դ» պարբերությունները, 16-րդ և 18-րդ հոդվածները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 40-րդ կետը, «Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387 որոշման պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ 27.05.2020 թ. դրությամբ 10,256,372.3 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` ք. Երևան, Մամիկոնյանց 30, կանոնադրական կապիտալը 3,566,231,505.0 դրամ) 5.6 % պետական բաժնեմասը (այսուհետ՝ Գույք) (1 բաժնեմաս 199 708 964.28 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար՝ նախապատվության իրավունքով 574,356.9 հազ. դրամ արժեքով առաջարկելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին: Ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերն իրենց նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում նույն արժեքով այն առաջարկել ընկերությանը: Ընկերության կողմից դրանք ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում նույն արժեքով բաժնետոմսերի գնման առաջարկ ներկայացնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին: Ընկերության աշխատավորական կոլեկտիվն ուղղակի վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցումից հրաժարվելու դեպքում ընկերության պետական բաժնեմասը նույն արժեքով ներկայացնել մասնավորեցման դասական աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 574,356.9 հազ. դրամ:

2. Ընկերության պետական բաժնեմասի 574,356.9 հազ. դրամ գնահատված արժեքով մասնավորեցումը աճուրդով չկայանալու դեպքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման գնահատված արժեքի 75 տոկոսով՝ 430,767.6 հազ. դրամ արժեքով՝ ապահովելով սույն որոշման 1-ին կետով սահմանված մասնավորեցման ներկայացման հերթականությունը:

3. Ընկերության պետական բաժնեմասի գնահատված արժեքի 75 տոկոսով՝ 430,767.6 հազ. դրամ արժեքով մասնավորեցումը աճուրդով չկայանալու դեպքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման գնահատված արժեքի 50 տոկոսով՝ 287,178.4 հազ. դրամ արժեքով՝ ապահովելով սույն որոշման 1-ին կետով սահմանված մասնավորեցման ներկայացման հերթականությունը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում, մասնավորեցման սուբյեկտների կողմից Գույքի գնման առաջարկի վերաբերյալ պատասխան ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել Գույքի արժեքի վճարման հանձնարարագիր՝ սահմանելով, որ գնորդը պարտավոր է վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել Գույքի արժեքը.

2) նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում աճուրդները կազմակերպել և անցկացնել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին:

5. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Ընկերության պարտավորությունները գնահատման պահին կազմել են 420,837.0 հազ. դրամ, այդ թվում՝

1) կարճաժամկետ բանկային վարկեր՝ 4,879.0 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 203,643.0 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին՝ 52,769.0 հազ. դրամ.

4) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 111,818.0 հազ. դրամ.

5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին՝ 1,458.0 հազ. դրամ.

6) կարճաժամկետ փոխառություններ՝ 36,234.0 հազ. դրամ.

7) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 10,036.0 հազ. դրամ:

7. Սահմանել, որ աճուրդի դեպքում գնորդը Գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում։

8. Սահմանել, որ նախապատվության իրավունքից օգտվողի (օգտվողների) կամ աճուրդի դեպքում հաղթողի կողմից Գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ 7,133.0 հազ. դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքվում է մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

9. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ Գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան