Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2021 թվականի N 78-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «386,681,901 դրամ» բառերը փոխարինել «388,202,891 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 01533153) կողմից «ԱԼԳԱՐԵ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05521865) 2020 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 02/Դ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի արտաքին ջրագծի և կոյուղագծի շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,520,990 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 3

Երևան

                      

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 3-ի N 78-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով՝ կառուցել ժամանակակից պայմաններին համապատասխանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

388,202,891 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի իրականացումը նախատեսված է սկսել 2019 թ. հունիսի 2-ին և ավարտել մինչև 2021 թ. հունիսի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է իրականացնել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրավասու մարմինների հետ, ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը:

Ծրագրի շրջանակներում 2020-2021 թ. նախատեսվում է ապահովել շենքի շահագործման փաստագրումը, սարքավորումներով հագեցումը և կահավորումը:

Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունիսից մինչև 2021 թ. հունիսի 30-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 388,202,891 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով.

 

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Էսքիզային նախագծի մշակում և վերջինիս հաստատում

1,250,000

Նախագծային աշխատանքներ և նախագծի փորձաքննություն, այդ թվում՝ գնային առաջարկի փաստաթղթերի պատրաստում

6,000,000

Հեղինակային հսկողություն

1,750,000

Վերանախագծային աշխատանքներ

2,000,000

Կահույքի պատրաստման աշխատանքներ

4,983,333

Շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, շինարարական նյութերի ներմուծում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ և այլն

372,219,558

   

 Ընդամենը

388,202,891

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից`

Կնքվելու են պայմանագրեր էսքիզային նախագծի մշակման և վերջինիս հաստատման համար

1,250,000

Կնքվելու են պայմանագրեր նախագծային աշխատանքների և նախագծի փորձաքննության պատրաստման համար

6,000,000

Կնքվելու է պայմանագիր հեղինակային հսկողություն իրականացնելու համար

1,750,000

Վերանախագծային աշխատանքներ

2,000,000

Կահույքի պատրաստման աշխատանքներ

4,983,333

Շինարարական նյութերի ձեռքբերում

32,006,030

Վերելակի ձեռքբերում / ներմուծում

10,306,538

Կնքվելու են պայմանագրեր շինարարական աշխատանքների կազմակերպման համար, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ, ինչպես նաև նախատեսվում է շինարարական նյութերի ներմուծում

329,906,990

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախեր չեն նախատեսվում։

 

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/ հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան