Գլխավոր տեղեկություն
Համար
N 2081-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2020

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2081-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1024-Ն և նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերին հատկացված միջոցներից տնտեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1024-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշման 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջե վերադարձված 366,000.0 հազ. դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 366,000.0 հազարական դրամով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «3,000,454.0» թիվը փոխարինել «3,366,454.0» թվով.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «1,868,936.8» թիվը փոխարինել «2,234,936.8» թվով.

3) 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «1,819,516,8» թիվը փոխարինել «2,185,516.8» թվով, «1,817,527.8» թիվը փոխարինել «2,183,527.8» թվով.

4) 14-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2081-Ն որոշման

(հավելվածը փոփ. 29.12.20 N 2204-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական: