Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2021 թվականի N 64-Ա

 

«ԼՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Լաուրեն Առաքելյանի (անձնագիր՝ 587382199) կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքների և պատերազմի մասնակիցների երեխաներին անհատույց հանձնելու նպատակով, «Լույսի աշխարհ մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված նոր խաղալիքների (11 տեղ, 186.500 կգ ընդհանուր քաշով, 866.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,238 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2 «Լույսի աշխարհ մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 1

Երևան