Գլխավոր տեղեկություն
Համար
N 1471-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.02.2021-09.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.27/74(1087).1 Հոդ.1248.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1471-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիզենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը:

3. Լիցենզիայի ներդիր ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշները հանձնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ սպիտակ հիմնագույնի համարանիշներն ստանալու համար, իսկ իրենց պատկանող ավտոմոբիլներին ամրացված սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, ինչպես նաև ներդիրը, պետք է ներկայացնեն լիցենզավորող մարմին` նոր ներդիր հատկացնելու և ներդիրում տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի (տաքսամետր) մակնիշը, անհատականացման համարը և սպիտակ հիմնագույնի համարանիշները նշելու համար:

(3-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ հերթական լիցենզիայի տրամադրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն տրամադրել համապատասխան համայնքին՝ վերջինիս կողմից նախապես ներկայացված էլեկտրոնային փոստի միջոցով, ընդ որում, լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կազմակերպության գտնվելու վայրի, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի հաշվառման վայրի համայնքին:

(4-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 10-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա (այսուհետ միասին նաև՝ կազմակերպություն):

3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները, հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք ունեն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնել միայն մեկ ավտոմոբիլով:

(3-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

4. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

 5. Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

6. Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի:

8. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ՝ ներդիր): Լիցենզիան տրամադրվում է ներդիրի հետ միասին:

10. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 2 ձևի, սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը, հայտարարություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չլինելու կամ դատապարտված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չտառապելու մասին, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց՝ համաձայն N 3 ձևի:

(10-րդ կետը փոփ. 13.08.20 N 1338-Ն)

11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի՝

1) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

2) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը.

4) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.

5) ֆիզիկական անձի դեպքում նաև ֆիզիկական անձի անձնագրի և վարորդական վկայականի պատճենները:

11․1․ Հայտատուն սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես բնօրինակները վերադարձվում են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո բնօրինակները վերադարձվում են հայտատուին՝ լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ։

(11.1-ին կետը լրաց. 13.08.20 N 1338-Ն)

11․2․

12. Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը: Ընդ որում, ներդիրում նշվում է տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի (տաքսամետր) մակնիշը և անհատականացման համարը:

13. Ներդիրը տրվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլի վարորդի նստատեղից դեպի դիմապակու ներքևի աջ անկյունում փակցնելու համար:

14. Ներդիրը պատրաստվում է քարտի ձևով: Ներդիրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

(14-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն)

15. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել):

16. Պարտադիր պահանջներից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:

17. Արգելվում է ներդիրի փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլին:

18. Կազմակերպության կողմից որևէ ավտոմոբիլով այլևս ուղևորափոխադրումներ չիրականացնելու դեպքում կազմակերպությունը տվյալ ավտոմոբիլին հատկացված ներդիրը հանձնում է լիցենզավորող մարմին:

19. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`

1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).

2) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշան.

3) ուղեսրահում՝ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը (բացառությամբ ֆիզիկական անձանց), հեռախոսահամարը, վարորդի անունը, ազգանունը).

4) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի՝ ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

20.1.

21. Տաքսամետրը (սակաչափիչ) պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար, կնքվի և ամրացվի այդ ավտոմոբիլին:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

22. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:

23. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

(23-րդ կետը փոփ. 06.06.19 N 733-Ն, խմբ. 05.12.19 N 1720-Ն)

24. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

25. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի բնօրինակը և ներդիրները:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

26. Լիցենզիայի և ներդիրի (ներդիրների) ստացման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե՝

 1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին.

2) կազմակերպության համապատասխան վարորդը չի համապատասխանում սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տուրքը չվճարելը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքային կառավարման ԵՎ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ

 

 ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու_______________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

Գտնվելու վայրը ___________________________________________________________________

 (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում) ___________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:

 

□ Կից ներկայացվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում) □□□□□□□□□□□□□□□□□□□□ (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու _________________________________________________________________________

(պաշտոնը)

 ______________________

   _____________________

 (անունը, ազգանունը)

 

 (ստորագրությունը)

  

_____ __________________ 20  թ.

 

(ձևը փոփ. 06.06.19 N 733-Ն, լրաց. 05.12.19 N 1720-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:

 

Հայտատու_______________________________________________________________________

 (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի բնակության վայրը)

________________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ ________________________________________________________

________________________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու

 _________________________  _____________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 _____ ________________ 20 ____թ.


 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

 

Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________, պետական գրանցման (հաշվառման) համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում)_______________________________

 

Հայտարարում եմ, որ __________________________________________ Հայաստանի Հանրապետության

  (վարորդի անունը, ազգանունը, անձնագրի սերիան)
 
քրեական օրենսգրքի 242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չեմ կամ դատապարտված լինելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունս հանված կամ մարված է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդություններով չեմ տառապում:

 

 ______________________

   _____________________

 (անունը, ազգանունը)

 

(ստորագրությունը)

_______ ______________________20  թ.

 (ամիսը, ամսաթիվը)

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ձև N 5

 

Հ Ա Յ Տ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(հավելվածը փոփ. 06.06.19 N 733-Ն, փոփ., խմբ., լրաց. 05.12.19 N 1720-Ն, փոփ., լրաց. 13.08.20 N 1338-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

տարածքային կառավարման ԵՎ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՏԾ (ՏՖ) N 00000

 

Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման (իրականացում)

_______________________________________________________________________________

(նշվում է` ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում կամ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում)

 

Տրվում է _________________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի) _____________________________________________________________________________

(գտնվելու (բնակության) վայրը)

 

Լիցենզիայի գործողության

ժամկետը

անժամկետ
   

Լիցենզիան տալու ամսաթիվը

___ ________ 20  թ.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարար ______________________

   _____________________

 (ստորագրությունը)

 

 (անունը, ազգանունը)

 

(հավելվածը փոփ. 06.06.19 N 733-Ն, 05.12.19 N 1720-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.06.2022, N 889-Ն 09.08.2022, N 1471-Ն
13.08.2020, N 1338-Ն 15.02.2021, N 1471-Ն
05.12.2019, N 1720-Ն 12.12.2019, N 1471-Ն
06.06.2019, N 733-Ն 20.06.2019, N 1471-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան