Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2021

27.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2021 թվականի N 69-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2021 թվականի հունվարի 29-ից 30-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ), այնուհետև հունվարի 30-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ՝ Ղազախստան (Ալմաթի)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

2. Էդուարդ Հարությունյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) և Ղազախստան (Ալմաթի) գործուղման ավիատոմսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան